Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ում շհնորհավորական գրառում է կատարել Կիևի օրվա առթիվ, հաղորդում է Новости-Грузия-ն:
Զուրաբիշվիլին գրել է, որ Կիևը՝ Եվրոպական գեղեցկագույն քաղաքը, նույնպիսի պայծառ ու հերոսական ապագա է ունենալու, ինչպես և անցյալ. «Շնորհավորում եմ Կիևի բնակիչներին, որոնց տոկունությունը դարեր շարունակ մեզ հույս են տալիս և օրինակ են ծառայում»: