Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Հայաստանի «քոքը» մաշող քաղաքականությունը

Պետք է չխանգարել խորհրդարանական ընդդիմությանը «մաշվել մինչև քոքը»՝ այդ ընդդիմության լիդերներից մեկի ձևակերպմամբ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ պատգամավորների հարցին, թե որքան է շարունակվելու քաղաքացիներին պատճառվող անհարմարությունը, որ ընդդիմության փողոցային ակցիաների հետևանք է: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն էր ամիսներ առաջ հայտարարել, որ ամեն ինչ անելու են իշխանության վարկանիշը «մինչև քոքը մաշեցնելու համար: Առիթ ունեցել եմ անդրադառնալու, թե որն է այդ մարտավարության հաշվարկը:

Ռոբերտ Քոչարյանն ու նրա առաջնորդած ուժը ունի խիստ սահմանափակ հանրային վարկ և աջակցություն, որը թույլ չի տալիս այսօր զգալիորեն ավելի հանրային աջակցություն ունեցող Փաշինյանի հանդեպ լինել էապես մրցակցային: Ռոբերտ Քոչարյանը չունի թերևս նաև իր առաջնորդած ուժի և իր վարկը նկատելի բարձրացնելու ավելորդ պատրանք կամ ակնկալիք: Ըստ այդմ պրագմատիկ կերպով դրված է Նիկոլ Փաշինյանի վարկը իջեցնելու խնդիր, այնքան, որը արդեն կբերի կամ հավասարեցման, կամ այնպիսի հարաբերակցության, որը արդեն թույլ կտա լինել գործուն մրցակցության մեջ: Առայժմ իհարկե որքան Ռոբերտ Քոչարյանը ակտիվորեն ջանում է իջեցնել իշխանության վարկը, Փաշիննյանի վարկը, գործնականում կամ չի ստացվում, կամ առավել ևս՝ ստացվում է հակառակը, քանի որ հանրությունը որևէ կերպ համաձայն չէ տարբերակի, երբ Փաշինյանին կփոխարինի Ռոբերտ Քոչարյանը՝ ուղղակի, թե անուղղակի՝ այլ անձանց միջոցով: Այդպիսով էլ Հայաստանի ներքաղաքական կյանքը հայտնվում է փակուղում: Ընդ որում, այդ փակուղու համար հնարավոր է մեղադրել կամ Փաշինյանին, կամ Քոչարյանին, կամ նրանց՝ միասին, կամ մեղավոր համարել Ռուսաստանին, և այլն: Խնդիրը սակայն այլ տեղ է:

Թե Փաշինյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, իրենց առաջնորդած ուժերով ներկայումս Հայաստանի ներքաղաքական կամ հասարակական-քաղաքական «օբյեկտիվ իրականությունն» են՝ դուր գա դա որևէ մեկին, թե ոչ: Ինչ է նշանակում տվյալ պարագայում «օբյեկտիվ իրականություն»:

Նվազագույնն օրինակ այն, որ այսօր չկա առավել ձևավորված, կայացած, հանրության հետ արդյունավետ և ռացիոնալ, ոչ մարգինալ երկխոսություն հաստատած, առարկայական, մասնակցային-աշխատանքային հարաբերություն և օրակարգ ձևավորած ուժ, որին որևէ մեկը արհեստականորեն դնում է խաղից դուրս: Ավելին, եթե լինի այդպիսի ուժ, ապա հազիվ թե հաջողվի նրան այդքան պրիմիտիվ սխեմաների խաղարկմամբ դնել խաղից դուրս: Եվ ուրեմն, ներկայիս ներքաղաքական փակուղային դիլեմայի համար պետք չէ մեղադրել որևէ մեկին, այլ թերևս պետք է կենտրոնանալ դրա հանգուցալուծման, հաղթահարման համար անհրաժեշտ աշխատանքի վրա, դիտարկել մոդելներ, գտնել տարբերակներ, ուսումնասիրել հանրային պահանջարկը ոչ թե «աչքաչափով», ոչ թե Ֆեյսբուքով կամ թերթերով, այլ մարդկանց հետ շփումներով, հաղորդակցությամբ, աշխատանքով, որը կներառի հենց ոչ թե մեղադրանքներ մյուսների հասցեին՝ «բոլորը վատն են, իսկ ես՝ լավը» տրամաբանությամբ, այլ առաջարկներ, խոսակցություն կոնկրետ խնդիրների և օրակարգերի շուրջ: Այդ ամենը պահանջում է մի պարզ բան՝ երկարաժամկետ պլանավորում: Հայաստանյան քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը եղել ու շարունակում է լինել այն, որ դրանում գերակշում է կարճաժամկետ մտածողությունն ու պատկերացումը: Ներքաղաքական փակուղային դիլեմայի հաղթահարումը պահանջելու է ժամանակ:

Պետք չէ խաբել ինքզինք կամ խաբել հանրությանը, թե կան հեշտ և արագ լուծումներ: Պահանջվում է երկարաժամկետ ռազմավարության վրա կառուցված քաղաքական ծրագիր, որի հաջողությունը պայմանավորված է հասարակության հետ տևական աշխատանքով՝ կոնկրետ, առարկայական հարցերի շուրջ, սկսելով փոքր լուծումներից և այդ կերպ ընդլայնելով ավելի երկարաժամկետ ու ընդգրկուն նպատակներ դնելու և դրանց հասնելու հնարավորությունը: Կգտնվի այդ գործընթացը ձևավորելու և շարժելու ներուժ, Հայաստանը կկանգնի քաղաքական ճգնաժամից ու փակուղուց դուրս գալու ճանապարհին: Հակառակ պարագայում, մաշվելու է հայկական քաղաքականության «քոքը»՝ ով ում «քոքն» էլ որ մաշեցնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում