Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Իրավունք չունենք հայավարի ազգային փոխադրողի կոչում շնորհել, պետք է ցույց տալ, որ «Fly Arna»-ն ունակ է շուկա ձևավորելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ավիացիոն հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ նախաձեռնությամբ A320 օդանավի որակավորված 18 նոր օդաչուներն օրերս ավարտել են ուսուցումը։ Դասընթացները անցկացվել են Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Շարժայում, պրոֆեսիոնալ հրահանգիչների կողմից: Ինչպե՞ս եք գնահատում թե վերապատրաստման գործընթացը, թե ազգային փոխադրող «ՖլայԱռնա»-ի առաջին քայլերը:

Շատ բարձր եմ գնահատում, որ ավարտել են դասընթացը և ունեն համապատասխան վկայագիր, որ համարվում են օդաչու: Երբեք Հայաստանը չի ունեցել այսպիսի հնարավորություն, որ իր օդաչուները այդպիսի դասընթաց անցնեն, դա ծախսերի հետ է կապված: Այս պահին ճիշտ չի լինի ասել, որ օդաչուներն անցել են իրենց պարտականությունների կատարմանը, որովհետև դեռ օդանավ չկա, մոտ ապագայում երևի կլինի: Մենք հիմա գնում ենք ավիացիոն ճիշտ ճանապարհով, որն ընդունված է միջազգային ավիացիայում՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Այսինքն ամենասկզբից ամենակարևորը ավիացիոն կադրերն են, համար մեկ կադրը ավիացիայում օդաչուն է, երկրորդը բորտ ուղեկցորդուհիներն են, որոնք նույնպես պատրաստվել են Շարժայում: Նրանք այնտեղ շատ լավ կենտրոն ունեն, որտեղ ավիացիոն կադրերի կրթությամբ են զբաղվում: Ես ինքս դա տեսել եմ «Արմավիայի» ժամանակ: Միջազգային բոլոր չափանիշները պահպանվում են, այլ կերպ չի էլ կարող լինել: Ավիացիայում հսկողությունն ու վերահսկողությունը շատ խիստ է: Ենթադրում եմ, որ օդանավերը և տեխնիկական սպասարկումը նույնպես միջազգային չափանիշների ներքո է:

Երկար տարիներ անց Հայաստանը կրկին ունենալու է իր ազգային փոխադրողը, բայց շատերն ասում են, որ այնքան էլ այդպես չէ: Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս հարցում:

Ես այս հարցում վերապահումներ ունեմ, որովհետև IKAO-ի կանոններում գրված է, որ ազգային փոխադրողը երկրի միակ կամ հիմնական փոխադրողն է, որը ստեղծում է շուկա: Որքան էլ լավն է «ՖլայԱռնան», մերն է, բայց ազգային փոխադրողը, այսպես ասած, կոչում է, ինքը պետք է աշխատի, շուկա ձևավորի, որից հետո նոր պետության կողմից իրեն շնորհվի այդ կոչումը: Իսկ հիմա ոնց որ բռնցքամարտի 1/8 եզրափակչում ասես՝ ես հաղթողն եմ ու մենամարտես, բայց հնարավոր է՝ պարտվես: Ոչ, պետք է հասնես եզրափակիչ, այնտեղ էլ հաղթես, նոր կլինես հաղթող: Իսկ հիմա իրենց ասվում է, որ իրենք ազգային փոխադրող են: Դու չես կարող նոր ավիաընկերություն լինել, գալ իջնել Եվրոպայում կամ որևէ այլ տեղ ու ասել՝ վայ, սա հայկական ազգային ավիափոխադրող է: Պետք չի նոր հեծանիվ հորինել, թող ավիաընկերությունը կայանա, գոնե մի 2 տարի շահագործվի, շուկա ձևավորի, նոր դրանից հետո թող իրեն շնորհեն Հայաստանի ազգային փոխադրողի կոչումը: Մեզ մոտ լրիվ հակառակն է: Կարծում եմ՝ սա ինչ-որ չափով ներելի է, բայց օրենքի տառին չի համապատասխանում:

Այսինքն՝ դեռ վա՞ղ է հայտարարել, որ մենք ազգային ավիափոխադրող ունենք:

Մենք իրավունք չունենք հայավարի նման շնորհներ տալ, պետք է ցույց տալ, որ «Ֆլայ Արնան» ունակ է շուկա ձևավորելու, որ ինքը լավագույնն է եղած ավիաընկերությունների մեջ, շուկայի մեծ մասն ինքն է ձևավորում: ԻԿԱՕ-ն ասում է, որ ազգային փոխադրողը կարող է լինել ոչ միայն միակը, այլ նաև հիմնական փոխադրողը: Այսինքն կարող են լինել մի քանի ավիաընկերություններ, բայց հիմնականը լինի «ՖլայԱռնան»: Իսկ հիմա դեռ ոչ մի փուլ չի անցել, բայց ասում են հաղթողն ինքն է, բա որ եկավ ու չհաղթեց, մեդալը հե՞տ են տալու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում