Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար անիմաստ կլինի ունենալ անկլավներ մեկը մյուսի տարածքում. քարտեզագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս, քարտեզագետ Արտակ Փիլոյանը։

Պարոն Փիլոյան, արդեն ձևավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով աշխատանքային խմբերի կազմերը: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս գործընթացից և որքանով է ճիշտ այս պահին նման գործընթաց սկսելը:

Վաղ թե ուշ սահմանազատման գործընթացը պետք է լիներ, ցավոք սրտի Հայաստանի համար ոչ նպաստավոր պայմաններում է դա տեղի ունենում: Ես առիթ ունեցել եմ նշելու, որ սա հեշտ լուծվող հարց չի, որ ակնկալենք մեկ տարում լուծվի: Այստեղ բազմաթիվ հարցեր կան, հատկապես երկու իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված։ երկրների իջև է տեղի ունենում և յուրաքանչյուր պահի կարող է գործընթացը կանգ առնի: Մասնավորապես, դա կարող է լինել, երբ անկլավների հարցը բարձրացվի: Այնպես որ, մեծ ակնկալիքներ չունեմ, թեև լավ է, որ սկսվել են աշխատանքները; Ի վերջո, հաշվի առնելով այն պայմանները, որոնցում գտնվում է Հայաստանը, միգուցե ճիշտ դիվանագիտական աշխատանքի դեպքում հնարավոր լինի ինչ-որ դրական բաներ քաղել:

Շատ է խոսվում այն մասին, թե կոնկրետ որ կետից պետք է սկսել, կոնկրետ որ քարտեզները պետք է հիմք ընդունել սահմանազատման համար: Ո՞րն է Հայաստանի համար ավելի շահեկան:

Իհարկե, Հայաստանի համար ամենաշահեկանը Տիգրան Մեծի ժամանակի քարտեզներն են: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա, կարծում եմ՝ ԽՍՀՄ ժամանակի քարտեզները պետք է հիմք ընդունվեն: Եթե խորհրդային ժամանակաշրջանն ենք հիմք ընդունում, էդ ժամանակին Հայաստանի համար ամենանպաստավորը մինչև 1931 թվականի քարտեզներն են՝ Անդրկովկասյան ֆեդերացիայի ժամանակներին գոյություն ունեցող քարտեզները: Դրանով, իհարկե, ոչ մեկը չի առաջնորդվի: Ես կարծում եմ՝ 1970-ականներին կազմված և 1980-ականներին թարմացված քարտեզները կօգտագործվեն: Ունենք այն, ինչ ունենք: Պետք չէ ակնկալել, որ եթե բարեհաջող ավարտվեն սահմանազատման աշխատանքները, այն սահմանը դուրս գա, որը նախկինում կար: Շատ հնարավոր է, որ բոլորվին այլ սահման դուրս գա, որովհետև նման դեպքերում շատ հաճախ լինում են տարածքների փոխադարձ փոխանակում, զիջումներ, փոխզիջումներ և այլն:

Անկլավների հետ կապված հարցը ամենաշատն է քննարկվել վերջին շրջանում: Այս հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:

Հիմա գուցե բոլորն ինձ ազգի դավաճան հանեն, բայց իրավական տեսանկյունից բոլորն ընդունում են անկլավների գոյությունը, Արծվաշենը մեր անկլավը և 3-4 անկլավները՝ Ադրբեջանինը: Կամ միգուցե հնարավոր լինի փոխանակել տարածքներ և խուսափել անկլավների գոյությունից: Իմ անձնական կարծիքն այն է, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար անիմաստ կլինի ունենալ անկլավներ մեկը մյուսի տարածքում, որովհետև դրանց հասնելու առումով բավականին իրավական հարցեր առաջ կգան: Ամեն դեպքում պետք է բանակցել տեսնել Ադրբեջանի, կոպիտ ասած, բերանի համը և ըստ դրա առաջնորդվել:

Ձեր կարծիքով սահմանազատման այս գործընթացը մոտավորապես որքան կարո՞ղ է տևել:

Շատ երկրներ կան, որ տասնյակ տարիներով չեն կարողանում սահմանազատման հարցերը լուծել: Ընդ որում, դրանք երկրներ են, որոնց միջև արտահայտված թշնամանք չկա: Աստված տա երկար չտևի, որովհետև անկախ ամեն ինչից ձեռնտու է, երբ դու ունես հստակ գծված սահման, և եթե հանկարծ ոտնձգություն կամ ագրեսիա լինի, դու կարող ես ասել, որ դա բոլորի, միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանն է, որ սահմանազատել ենք երկուսով: Դու քեզ ավելի ապահովագրված ես զգում, երբ ունես հստակ սահման: Հայաստան-Վրաստան սահմանի հետ կապված էր սահմանազատման հանձնաժողով էր աշխատում, 10 տարի կլինի, որ այդ հանձնաժողովը կա, բայց որևէ կետի չեն հասել:

Այսինքն այս դեպքում էլ կարող է դա տևել տասնյակ տարինե՞ր:

Անկեղծ ասած, իմ կարծիքով սա ուղղակի դիվանագիտություն է՝ ցույց տալու համար, որ բանակցություններ են ընթանում: Ես չեմ ակնկալում, որ սահմանային հարցերը կլուծվեն, հատկապես ներկա քաղաքական կոնյուկտուրայի պայմաններում:

Սահմանազատման հարցերով ստեղծված աշխատանքային խմբի կազմը որքանո՞վ է կոմպետենտ այսպիսի հարցերով զբաղվելու համար:

Ես Հայաստանի կազմն էլ եմ տեսել, Ադրբեջանինն էլ, շատ բան չեմ կարող ասել: Կադստրի կոմիտեի նախագահի երկու տեղակալներին եմ ճանաչում, որոնցից մեկի մասին կարող եմ ասել, որ հայրենասեր ու գիտակ մարդու մասին է խոսքը: Բայց մյուս կողմից այնտեղ միայնակ որոշումներ չեն կայացվելու: Կարծում եմ՝ բոլորն էլ ի նպաստ Հայաստանի են աշխատելու: Միգուցե մի ուրիշ թեկնածու ավելի ճարտար լեզու ունենար, կարողանար ավելի շատ առաջ տանել Հայաստանի շահերը, մյուսն ավելի քիչ: Սակայն սա խանութի պատի հարց չի, այստեղ այնքան նուրբ գործընթացներ են, նաև հաշվի առնելով, որ միջազգային հանրության խոշորացույցի ներքո է այն ընթանում: Ինձ թվում է, որ այս պահի դրությամբ դա այն կազմն է, որն առավել օպտիմալն է գտել հայկական կողմը:

Ամեն դեպքում հայկական կողմում որևէ իրավական փաստաթուղթ չկա՞ քարտեզների տեսքով:

Իհարկե կա: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը ունեն իրենց քարտեզները: Այն, որ Ռուսաստանն ասում է, որ միայն մեզ մոտ կան քարտեզները, դա այնքան էլ այդպես չէ: Չի կարող այնպես լինել, որ երկրները չունենան քարտեզներ: Կոպիտ ասած, ամեն մեկն ունի իր խաղաքարտերը, որոնք չգիտենք երբ կբացեն ու ոնց կբացեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում