
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության ընթացքին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության կիսաեզրափակիչի մենամարտերին, ինչպես նաև Հայաստանի հավաքականի անդամների մրցելույթներին տրիբունայից հետևում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տրիբունայից աջակցեց Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Բազեյանին և Հովհաննես Բաչկովին: Մենամարտերին ներկա էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որդին՝ Աշոտ Փաշինյանը և դուստրը՝ Արփի Փաշինյանը: