Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 63 քաշային Հովհաննես Բաչկովը մրցեց հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ։ Ունենալով մեծ առավելություն Բաչկովը տպավորիչ հաղթանակ տարավ եւ դուրս եկավ եզրափակիչ։
Այսօր եզրափակիչ էին դուրս եկել մեր բռնցքամարտիկներից Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը։ Ի դեպ հայ բռնցքամարտիկների մենամարտերին մարզադահլիճում հետեւում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։