
Այսօր առավոտյան Նեպալում Tara Air ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից, հայտնում է Interfax-ը:
Ինքնաթիռը Պոկհարա տուրիստական քաղաքից թռչում Էր Ջոմս քաղաք: Ինքնաթիռի հետ կապը կորել է նշանակման վայրում վայրէջքի ենթադրյալ ժամանակից 5 րոպե առաջ: Օդանավում եղել է 22 մարդ, որոնցից 3-ը՝ անձնակազմի անդամներ, 19-ը՝ ուղևորներ: