Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մերժելի «ալիբիները». ե՞րբ կդադարի նախկին համակարգի քաղաքական գոյությունը

Հայաստանում նախկին կառավարող համակարգի տարբեր թևերից կազմված խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ մինչ այդ կարգավիճակը նաև այլ ձևաչափերի ներքո, հաճախ է առաջացնում արձագանքներ, որ բազմաթիվ առողջ հանրային շերտեր կլինեին ներկայիս իշխանության արդիական, արդյունավետ, որակապես նոր ընդդիմախոսի և ընդդիմության դիրքում, եթե չլիներ նախկին այդ համակարգ-ընդդիմությունը: Մեխանիկան, պատճառահետևանքային կապը հասկանալի է, բայց թերևս ոչ այնքան ընդունելի և արդյունավետ:

Բանն այն է, որ Հայաստանում առողջ, որակապես նոր, քաղաքական մտքի առումով արդյունավետ, համաշխահային իրողություններին ու զարգացումներին թե մասնագիտորեն, թե քաղաքականապես համարժեք ընդդիմության բացակայությունը չի կարող «արդարացվել» նախկին առավարող համակարգ-ընդդիմության առկայությամբ: Այդ համակարգ-ընդդիմության գոյությունը և ակտիվությունը չի կարող դառնալ առողջ ուժերի մի զգալի մասին կազմակերպական անկարողության, պասիվության, նախաձեռնողականության, նաև քաղաքական մարտավարության ու ռազմավարության հարցերում վերկուսակցական մտածողության բացակայության, դրանից բխող հետևանքների «ալիբի»: Ավելին, այդ «ալիբիին» հաճախ հղում են անում ուժեր և միավորներ, որոնք ունեին իրենց որակական և մտածողական առաջադիմությունը դրսևորելու հնարավորություն 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրությանը, եթե այդ ընտրությանն առաջնորդվեին ռազմավարական մտածողությամբ և գործեին հավաքականության, այլ ոչ առանձին-մասնակցությունների տրամաբանությամբ, առաջնորդվելով ընդամենը ֆեյսբուքյան հավանումների կամ «յություբյան դիտումների» վիճակագրությամբ, բայց, օրինակ հարյուր հազարրավոր դիտման պարագայում ընտրության արդյունքում ստանալով ընդամենը մի քանի տասնյակ հազար ձայն: Ի վերջո, ո՞վ է պատասխանատու, որ տեղի չունեցավ այդ հավաքականությունը՝ չնայած մասնակից որոշ ուժերի նախաձեռնություններին և ջանքին, և ինչի հետևանքով խորհրդարանում ներկայացվեց ընդամենը նոր իշխանությունն ու նախկին համակարգը: Ընդ որում, բանը նույնիսկ խորհրդարանական ներկայացվածությունը չէ: Ի վերջո, չափման միավորը պետք է լինի երևույթը, ռազմավարական գործընթացը, հետևողական աշխատանքի համբերատարության և ճանապարհային քարտեզի առկայությունը, այլ ոչ կարճաժամկետ արդյունքը:

Որովհետև արդիականության և ռազմավարական, լայնախոհ մտածողության և որակի առանցքային նշան է հենց այն, թե քաղաքական ուժը կամ գործիչը որքանով է քաղաքական գործունեությունն ու հասարակական-քաղաքական ֆունկցիոնալ դերակատարումը դիտարկում երկարաժամկետ հայեցակարգով, և որքանով է նրա գննահատման սանդղակը սահմանափակվում «օրվա չափումով»:

Այդպիսով, խոսակցությունները, թե «քանի կա նախկինը, չի լինի նորը», ընդամենը արդարացում են, «ալիբի», և դրանք պետք է «զրկվեն» հանրային լեգիտիմությունից: Հանրությունը, որ ունի նորի, որակապես արդիականի պահանջ, պետք է զրկի որևէ հավակնորդ ուժի այդպիսի «արդարացումների» կամ «ալիբիի» հնարավորությունից: Մինչև չձևավորվի նորը, մինչև չկազմավորվի հանրության հետ արդյունավետ, որակապես և բովանդակային առումով հետաքրքիր երկխոսության ունակ, ինստիտիուցիոնալ քաղաքականության հայեցակարգային, ճանապարհային պատկերացում ունեցող ուժը, չի «մարգինալանա» նախկինը, այլ շարունակաբբար կգտնվի հին քաղաքականության վերարտադրության որևէ նոր բանաձև կամ փաթեթ: Եվ, ի վերջո դա կլինի «բնական» և «օբյեկտիվ» հետևանք, որովհետև քաղաքականության մեջ տեղը չի մնա դատարկ և հարցը այն է, թե ի վերջո ինչով կլցվի այն՝ նոր որակո՞վ, թե՞ հին քաղաքական անորակությամբ և անբովանդակությամբ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում