Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Սոցիալիստական անցյալն ու ժողովրդավարական ներկան․ քաղաքակրթական բախում

Ռուսաստանի Դաշնության հողահավաքը շարունակվում է։ Շարունակվում է ծանր, զոհերով, այդ հավաքված հողերի վրա թողնված բազմաթիվ դիակներով, արյամբ ու սրբված բնակավայրերով։ Վստահաբար, ժամանակ անց լեգենդներ են հյուսվելու, հայրենական պատերազմի ոգով ֆիլմեր են նկարվելու, փառաբանվելու են հերոսներն ու նսեմացվելու են թշնամիները իրականում սովորական էքսպանսիոնիստական քաղաքականությունը քողարկելու համար։ Ի դեպ, ռուսական էքսպանսիան այժմ մտնում է արդեն իրավական փուլ, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցնելու մասին։ Դրանում ասվում է․ «Ուկրաինայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Ուկրաինայի Զապորոժիեի մարզում կամ Ուկրաինայի Խերսոնի մարզում, իրավունք ունեն դիմելու Ռուսաստանին՝ պարզեցված ձևով քաղաքացիություն ստանալու համար»,- ասվում է հրամանագրի տեքստում:

Սրան զուգահեռ Կրմելը շարունակում է ձեռքի տակ եղած բոլոր տեսակ գործիքներով հակազդել ինչպես միջազգային պատժամիջոցներին, այնպես էլ ճնշել ազդեցության գոտիներում գտնվող երկրներին։ Թեպետ դրանցից զատ, Պուտինը ահագին անհանգստություններ է պատճառում նաև մյուսներին։ Ռուսաստանը պարենային մատակարարումները որպես զենք է օգտագործում՝ նույն մարտավարությունը կիրառելով, ինչ էներգետիկ ոլորտում, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում։ Նա ընդգծել է, որ «գլոբալ համագործակցությունը» «Ռուսաստանի շանտաժի հակաթույնն է»։ Վերջինիս պնդմամբ Ռուսաստանի օկուպացրած Ուկրաինայում առգրավում է հացահատիկի պաշարներն ու տեխնիկան, ռուսական ռազմանավերը Սև ծովում արգելափակում են ցորենով և արևածաղկի սերմերով բեռնված ուկրաինական նավերը։ Սակայն այս ամենի ֆոնին շարունակում է անհասկանալի մնալ ռուսական հասարակության վերաբերմունքը իր պետության քաղաքական ղեկավարության գործողությունների նկատմամբ։ Լեվադա կենտրոնը, որն այժմ օտարերկրյա գործակալ է ճանաչված ՌԴ-ում, վերջերս հրապարակել էր մի հարցում, որտեղ, ըստ սոցիոլոգիական հաշվարկների, ՌԴ բնակչության 57 տոկոսը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի, զոհերի ու ավերածությունների պատասխանատվություն կրում է ԱՄՆ-ն, 17 տոկոսը վստահ է, որ մեղավոր է ինքը՝ Ուկրաինան և միայն 8 տոկոսն է կարծում, որ այս պատերազմի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Նույն հարցման արդյունքներով բնակչության 73 տոկոսը վստահ է, որ ՌԴ այս պատերազմում հաղթելու է, ևս 15 տոկոսը կարծում է, որ այս պատերազմում հաղթող կողմ առհասարակ չի լինելու։ Ռուսների 74 տոկոսն առհասարակ ավելի շուտ աջակցում կամ ուղղակի աջակցում են ռուսական զինված ուժերի գործողությունների Ուկրաինայում։

 

Լևադա կենտրոնի հարցումների ճշմարտացիության վրա կասկած չունենալու պարագային պարզ է դառնում, որ ռուսական հասարակության մեծ մասը արդարացնում է Պուտինի գործողությունները։ Թե որն է դրա պատճառը՝ հստակ է․ պետական պրոպագանդան և իհարկե մարդկանց՝ ամենաանկեղծ հայրենասիրությունը, որը թույլ չի տալիս կասկածի տակ դնել սեփական երկրի գործողությունների ճշմարտացիությունը։ Բայց կան նաև բացահայտ դժգոհներ։ Թեպետ դրանց թիվը շատ նվազ է, բայց սոցիալական որակի տեսանկյունից դժգոհներն ավելի ապահով խավի ներկայացուցիչներն են։ Բացի այդ, եթե կան անգամ ընդդիամդիր հայացքներ ունեցողներ, ապա վերջիններս գտնվում են ռուսական իշխանությունների աչալուրջ հայացքի ներքո, իսկ ընդդիմադիր առաջնորդները՝ ինչպես հայտնի է, վաղուց արդեն բանտերում են։ Նախօրեին Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Ալեքսեյ Նավալնիի՝ ֆինանսական մեքենայության և դատավորին վիրավորելու գործով վճիռը, որով ընդդիմադիր առաջնորդը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում և 1,2 միլիոն ռուբլի տուգանքի։

Մեկ այլ դեպք ևս, ՌԴ արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալ է գրանցել շախմատիստ և քաղաքական գործիչ Գարրի Կասպարովին, ինչպես նաև ՅՈՒՆԵԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն: Նրանք ընդգրկվել են օտարերկրյա գործակալի կարգավիճակով գործող անձանց ցանկում

Ի դեպ, դժգոհների ցանկում են նաև նրանք, որոնք ունեն բացահայտ լիբերալ մոտեցումներ, օրինակ՝ բազմաթիվ արգելված լրատվամիջոցների ներկայացուցիչները․ այն է՝ Մեդուզան, Էխո Մոսկվին և Դոժդը, որոնք փակվեցին՝ պետության պահանջով։ Այս լրատվականների աշխատակիցները ցրվեցին աշխարհով մեկ, ոմանք եկան նաև Հայաստան, որոշները շարունակեցին իրենց գործունեությունն արտերկրից, բայց այլևս չունեն այն թափն, ինչն ունեին Ռուսաստանում։ Այդպիսի մի լրատվական էլ ԴՈԺԴ-ն էր, որն արգելափակվեց ՌԴ տարածքում՝ Ուկրաինայում ծավալվող ռուսական ռազմական օպերացիան պատերազմ անվանելու համար։ Այժմ կապ եմ հաստատելու Դոժդի գլխավոր խմբագիր Տիխոն Դիտկոյի հետ՝ քննարկելու ինչպես ռուսական հասարակության տրամադրությունները, այնպես է Դոժդի ճակատագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում