
Մադրիդի Ռեալը 14-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգա գավաթը։ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, Չեմպիոնների լիգայի եզրափակչում իսպանական թիմը 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
59-րդ րոպեին «Ռեալը խփեց հաղթանակ գոլը։ Աջ եզրից Ֆեդերիկո Վալվերդեն անցավ մրցակցի խաղացողներին ու գնդակը փոխանցեց դարպասի ձախ եզրում գտնվող Վինիսիուսին, որն էլ գնդակն ուղարկեց անգլիական թիմի դարպասը։
Երկրորդ կեսի մյուս հատվածում «Լիվերպուլը» շարունակ գրոհում էր, սակայն արդյունքի չէր հասնում: «Ռեալը» հաղթեց նվազագույն հաշվով և 14-րդ անգամ դարձավ «Չեմպիոնների լիգա»-ի գավաթակիր: