Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ծայրահեղ մոտեցումներ են․ չենք կարող ամեն գնով խաղաղության գնալ, բայց տեղին չէ նաև «առանց թուրքի Հայաստան» բղավելը

«Ընդդիմությունը վերադառնում է խորհրդարան՝ ցույց տալու, որ իշխանություններն անկեղծ չեն Արցախի հարցում: Նրանք մոլորեցնում են հանրությանը իրենց հայտարարություններով»․ ասում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «‎Դիմադրություն»‎ շարժման առաջատար դեմքերից է: Լևոն Քոչարյանի խոսքով՝ ընդդիմությունն Ազգային ժողովին առաջարկելու է ընդունել հայտարարություն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Այդ քվեարկությունը, կարծում է Լևոն Քոչարյանը, ցույց կտա իշխանության անկեղծության աստիճանը:

Հասարակական-քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը գտնում  է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը ծայրահեղ մոտեցումներ ունեն․ «Ասում են՝ առանց թուրքի Հայաստան, մյուս կողմն էլ ուզում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղութուն հաստատի։ Ես համարում եմ, որ երկու կողմն էլ ծայրահեղ մոտեցում ունի։Անկախ մեր ցանկությունից գոյություն ունի 80 միլիոնանոց Թուրքիիա և 8 միլիոնանոց Ադրբեջան։44 օրյա պատերազմից մենք դասեր չենք քաղել։ Այդ բոլոր փաստերը մեր աչքի առաջ պետք է ազգովի լուծումներ գտնենք, ոչ թե բղավենք՝ առանց թուրքի Հայաստան։ Բղավե՛ք, բայց իրենք ուժով ներս են գալիս,մ ի՞նչ է փոխվում ձեր բղավելուց։ Կարծում եմ՝ ո՛չ նրանք են ճիշտ, ո՛ր նրանք։ Պետք է փորձել միջազգային հարաբերություններում, դիվանագիտական ասպարեզում համագործակցության եզրեր գտնել ու լուծումներ բերել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մակեյանի՝ պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է, իսկ արևմուտքն ասում էր, որ  համապարփակ լուծում չկա, սակայն հիմա հետքայլ է անում․ «Այսինքն կան շահեր տարբեր գերտերությունների կողմից, որոնք մենք չենք կարող հաշվի չառնել։ Չենք կարող ամեն գնով գնալ խաղաղության, բայց հայտարարել՝ առանց թուրքի Հայաստան, ևս տեղին չէ։ Մեր հայտարարությունից քիչ բան է կախված, գործնական, դիվանագիտական, ռազմական  հարցերը ևս պետք է հաշվի առնենք։ 30 տարի մատերի արանքով ենք նայել, հույս էինք դրել, որ աշխարհը թույլ չի տա պատերազմ։ բայց աշխարհն իր շահերից ելնելով կարող է մոլորակից Ուկրաինա շարքից հանել, ուր մնաց փոքրիկ Ղարաբաղ կամ Հայաստան չհանի»։

Ինչ  վերաբերում է այժմ փողոցում տեղի ունեցող բողոքի ցույցերին, ապա  մեր զրուցակցի խոսքերով, այն ֆանտաստիկ աջակցություն է  Նիկոլ Փաշինյանին․ «Նիկոլն ինքն այս փողոցը սարքեց։ Մերժվածներն այսօր իրեն են մերժում, սա ֆանտաստիկայի ոլորտից է։ Ինչքան մարդ պետք է ապիկար,անգործունակ, անշրջահայաց լինել, որ իր կողմից մերժվածներն այսօր դավաճանի  պիտակով իրեն մերժեն։ Սա միայն իր շնորքն է։ Տասնամյակներ շարունակ իրեն աջակցող բոլոր ընկեր, գործընկեր կուսակցություններին մի կողմ դրեց, անհասկանալի ջահելներով իրեն շրջապատեց։ Իհարկե հասկանում եմ, որ նա մեծ խաղացողների կողմից գործիք է դարձել։ Դրա համար չի կարողանում շատ ժամանակ ինքնուրույն քայլեր անել»,-եզրափակեց նա։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում