Գիտության ոլորտում պատկերը տխուր է, գիտնականների թիվը կտրուկ կրճատվել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Գիտուժ»նախաձեռնության անդամ ,Firo ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանը:
Նրա խոսքով՝ մոտակա տարիներին գիտական համայնքին նոր անկում է սպասվում․« Գիտնականի աշխատանքը պետք է ուղղված լինի պատպանական և տնտեսական ոլորտին: Մեր գիտական պոտենցիալը տարեցտարի նվազել է: Գիտական ինստիտուտների ունակությունները փոքրացել են: Եթե կոնկրետ խնդիր դրված չլինի համակարգի առաջ, կունենաս քաոսային վիճակ: Գիտության ոլորտում կտրուկ քայլեր են պետք, ռազմավարություն»: