Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

Հայաստանը բա՞ց է թողել պահը, թե՞ այդուհանդերձ պետք չէ «արդարացնել» ադրբեջանական ագրեսիան

Փոխզիջում, դիվանագիտական կարգավորման հարցում կամքի դրսևորում, թե՞ «ոչմիթիզականության» հետևանքով պատերազմի «խթանում»: 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Հայաստանում ինտենսիվ քննարկվող հարցերից մեկն այդ ընդգրկուն «դիլեման»  և դրա վերաբերյալ գննահատականներն են, այդ թվում հետպատերազմյան բարդ շրջափուլում Հայաստանի ու Արցախի քաղաքական անելիքների առնչությամբ դիտարկումների համատեքստում: Սրանք չափազանց կարևոր քննարկումներ են, և կարևոր էին նաև անցյալում՝ պատերազմից առաջ, և պատերազմից շատ տարիներ առաջ, կամ ավելի ճիշտ՝ առաջին պատերազմի արդյունքից անմիջապես հետո: Որովհետև, այդ քննարկումների արդյունքում պետք է հարստանար, ամրանար, առավել ճկուն, առավել օպտիմալ, կենսունակ դառնար հայ քաղաքական միտքը, որը պետք է զբաղված լիներ արցախյան հարցի շուրջ քաղաքականության մշակումով և այդ քաղաքականությամբ միջազգային ասպարեզում Հայաստանի անելիքով:

Դրա փոխարեն սակայն, այդ հարցերը ժամանակի ընթացքում զուտ ներքաղաքական նկատառումներից ելնելով բերվեցին հայրենասիրական պաթոսի, քարոզչական հնարքների դաշտ, խառնելով ռացիոնալն ու իռացիոնալը գործնականում համատարած: Մեծ հաշվով, ներկայումս էլ, ծավալվող քննարկումներում ռացիոնալը և իռացիոնալը քայլում են ձեռք-ձեռքի, կամ ավելի շուտ՝ միախառնված: Ընդ որում, այդ միախառնվածությունը արտահայտվում է ոչ միայն ռազմա-հայրենասիրական պաթետիզմի տեսքով, այլ նաև «անվերապահ փոխզիջումայնության», այն դեպքում, երբ նվազագույնը ոչ պակաս ռացիոնալ դիտարկման է արժանի այն, որ արցախյան հարցում փոխզիջում ասվածը իր նախընտրելիությամբ տեսականում լինելով թերևս անվիճելի, գործնականում սակայն ուներ մի շարք բարդություններ, որոնք ամենևին էլ «ոչմիթիզականության»  հետևանք չէին: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, «ոչմիթիզականությունը» առավելապես քարոզչական դաշտում կիրառական նշանակությամբ գործածվող բնորոշում էր, որը չէր արտահայտում արցախյան հարցի ամբողջ ռազմա-քաղաքական աշխարհաքաղաքական համատեքստը, ու նաև դրանից եկող բարդությունները:

Գործնականում փոխզիջում հնարավոր չէր, կամ այն չափազանց բարդ, և միայն Հայաստանի ուժից վեր խնդիր էր, որովհետև կար շահերի, ռազմավարությունների բախում գերտերությունների միջև, ու կար Հայաստանի ու Ադրբեջանի՝ այդ շահերի բախմանը հակադրվելու կարողության օբյեկտիվ բացակայություն, յուրաքանչյուրի դեպքում առանձին պատճառով: Ահա այս առումով է, որ պատերազմի կանխումը ոչ թե բխելու էր փոխզիջման պատրաստ լինելուց, այլ պատերազմի պատրաստ լինելուց: Ահա թե ինչու էր խաղաղության գրավականը պատերազմի, ոչ թե փոխզիջման պատրաստվելը: Ոչ թե որովհետև փոխզիջումը վատն էր, այլ որովհետև գործնականում այն դուրս էր միայն Հայաստանի, և անգամ միայն Հայաստանի ու Ադրբեջանի որոշման և կամքի շրջանակից: Եվ հենց հավասարապես, հավասարակշռության ապահովման աստիճանով պատերազմի պատրաստ լինելն էր, որ հնարավորություն էր բացելու հարցի փոխզիջումային կարգավորման համար՝ եթե կար այդպիսի հնարավորություն: Այլապես, տեսականում իհարկե ամեն ինչ թվում է անթերի՝ եթե չես գնում քաղաքական, փոխզիջումային կարգավորման, ապա ստանում ես «կարգավորում պատերազմով»:

Ամբողջ հարցն այն է սակայն, որ իրական հողի վրա կա ոչ թե մեկ, այլ մի քանի օրինակ, թե ինչպես չի ստացվել փոխզիջումային կարգավորումը, չնայած նրան, որ Հայաստանը կարծես թե եղել է դրան պատրաստ՝ 1997 թվական, 2001 թվական, Կազան: Ասել, թե ի վերջո այդ կարգավորումները ձախողվել են, որովհետև Հայաստանը չի եղել իրապես փոխզիջման պատրաստ, նշանակում է գործնականում կտրվել իրականությունից: Դա հնարավոր է անել կամ միտումնավոր՝ քաղաքական նկատառումներից ելնելով, կամ գուցե նույնիսկ անձնական նկատառումներից ելնելով, կամ պարզապես չպատկերացնելով թե արցախյան հարցի աշխարհաքաղաքական երանգները, թե աշխարհաքաղաքականության տրանսֆորմացիան հետխորհրդային աշխարհում, սկսած Ռուսաստանի ներսում 1998-2000 իշխանության խնդրի հանգուցալուծման միտումներից, մինչև հենց աշխարհաքաղաքական լայն ասպարեզում ի հայտ եկող նոր ուժային բալանսը, նոր ուժային խաղացողները, տեխնոլոգիական աշպարհը, հիբրիդային պատերազմի հանգամանքները և այլն: Այլ կերպ  ասած իրավիճակը գործնականում եղել է շատ ավելի բարդ, քան կարող է թվալ առաջին հայացքից կամ այսպես ասած տեսական հայացքից, ու այդ ամենի հանրագումարում պարբերաբար եզրակացնել, թե Հայաստանը բաց է թողել կարգավորման պահն ու ի վերջո ստացել պատերազմ, նշանակում է ոչ միայն կտրվել աշխարհաքաղաքական համատեքստից, այլ ավելին՝ արդարացնել Արցախի, ու որոշակիորեն նաև Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիան, ընդ որում՝ նաև գուցե «ավանսով»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում