Tuesday, 23 04 2024
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում

39 գերիները Ադրբեջանի կողմից պաշտոնական տվյալներն են, որոնք չեն արտացոլում իրական թվերը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԻԵԴում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը

-Տիկի՛ն Սահակյան, մինչ վարչապետը հայտարարում է Ադրբեջանում 39 հայ գերիների մասին, դուք այլ թիվ եք հրապարակում՝ 119: Այս տարբերությունն ինչո՞վ է պայմանավորված: Ի՞նչ ուսումնասիրությունների արդյունքում եք այս տվյալները հավաքագրել:

-Թվերը հիմնվում են փաստերի, դեպքերի, անհատական ուսումնասիրությունների վրա, քանի որ ի սկզբանե կողմերը չեն ունեցել համագործակցության այն մակարդակը, երբ ինքնուրույնաբար կկազմեին ամբողջական տեղեկանք և տեղի կունենար տեղեկատվության փոխանակում: Հետևաբար դեպքերը բացահայտվել են փաստահավաք առաքելությունների միջոցով և մենք մեր գործողությամբ, առնվազն հիմնավորել ենք շուրջ 120 դեպք: Իսկ Ադրբեջանական կողմը հաստաստել է ընդամենը 39-ը: Այս պահին պահվում են 38 գերիներ: Ինչ վերաբերում է մնացած շուրջ 80 անձանց, նրանց առնչությամբ մենք ունենք լուջ ապացույցներ և այդ անձանց գործերը ևս գտնվում են միջազգային դատական ատյաններում: Այսինքն՝ կա բավարար ապացուցողական բազա, որի շրջանակներում մենք համարձակվել ենք  գանգատներ տանել եվրոպական դատարան: Ավելին, Եվրոպական դատարանն այդ գործերից շատերով կիրառել է անհապաղ միջոցներ: Այսինքն՝ ապացույցները գնահատել է բավարար գերեվարման առերևույթ դեպքը հիմնավորելու համար: Մենք այդ գործերի ճնշող մեծամասնության պարագայում ներկայացրել ենք ստուգված տեսանյութեր, լուսանկարներ կամ գերեվարման ընթացքում ականատեսի տված ցուցմունքներ: Այսինքն՝ ինֆորմացիան ոչ թե միջնորդավորված է, այլ հիմնված է առաջնային տեղեկությունների վրա: Հիմա Ադրբեջանը քաղաքական կամ օբյեկտիվ պատճառներով չի ներկայացրել իրական դեպքերը:

Միգուցե դա տակտիկապես ճիշտ է, քանի որ հակառակ պարագայում պետք է ինքնախոստովաներ իր կատարած պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: 39-ը Ադրբեջանի կողմից պաշտոնական տվյալներն են, որոնք չեն արտացոլում իրական թվերը: Հայկական կողմը, կարծում եմ՝ պետք է հրապարակի իր տեղեկությունները, ոչ թե հենվի Ադրբեջանի ներկայացրած տվյալների վրա: Երբ հայկական կողմը խոսում է ադրբեջանական թվերի մասին, ստացվում է, որ դեպքերի մի մասը դառնում է մոռացված: Դրանք ավելի բարդ դեպքեր են, քանի որ քանի դեռ պետությունը չի հաստատել և նրանք չեն հայրենադարձվել, այդ անձանց ճակատագիրը մնում է անհայտ: Այդ անձանց վերաբերյալ չկան ԴՆԹ համընկնումներ, մարմինները չեն ճանաչվել ընտանիքների կողմից: Նրանք նաև անհայտ կորածների մեջ չեն, քանի որ կան ապացույցներ ողջ և զենքը վայր դրած և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու վերաբերյալ: Հետևաբար, սրանք ավելի խնդրահարույց դեպքեր են, և ՀՀ իշխանությունները պետք է նաև ավելի հետևողական լինեն այդ դեպքերի միջազգայնացման, ճանաչման և հայրենադարձման հարցում: Նույնիսկ եթե եղել են միջադեպեր, որ այդ անձինք արդեն իսկ սպանված են, միևնույն է այդ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ընտանիքներին և պետք է քննությունբ տեղի ունենա նաև սպանությունների առնչությամբ, որպեսզի նաև ներգրավված անձինք անպատիժ չմնան: Այս ամենը նաև միջազգային մարդասիրական իրավունքի տրամաբանության շրջանակներում են:

-Վերջերս մեկ գերի վերադարձվեց հայկական կողմին։ Գերիների վերադարձի գործընթացում ի՞նչ առաջընթաց ունենք և  ի՞նչ սպասել առաջիկայում։

-Մեկ անձ վերադարձավ, բայց շատ սիմվոլիկ է։ Շատ ցավալի է, որ միջազգային գործընկերների՝ անգամ ակտիվ ներգրավվածության պայմաններում մարդասիրական խնդիրներն այդքան դանդաղ են իրենց լուծումը ստանում։ Սրանով, կարծում եմ, Ադրբեջանը ի ցույց է դնում իր քաղաքական ուժը և ակնկալում է զիջումներ այդ բանակցությունների կոնտեքստում, որպեսզի որպես դրական ժեստ՝ հայրենադարձնի հայ գերիներին։

-Այսինքն՝ առաջիկայում չունենք նոր գերիների վերադարձի՞ հնարավորություն։

-Քանի դեռ  տեղաշարժ չկա բանակցություններին դրված հարցերի շուրջ կամ միջազգային կառույցների, պետությունների գերակտիվ ներգրավվածություն չկա, ես չեմ կարծում, որ մենք կարճ ժամանակահատվածում էական տեղաշարժ ենք ունենալու այս հարցում։

-Տիկի՛ն Սահակյան, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը հրապարակվել է։ Սկսվող գործընթացը որքանո՞վ դրական ազդեցություն ունենալ գերիների վերադարձի գործընթացում։

-Կապ կլինի, երբ փուլային արդյունքներ արձանագրվեն, և հայկական կողմը կֆիքսի իր զիջումները ի շահ Ադրբեջանի։ Այդ արդյունքների ֆոնին տեղաշարժեր կլինեն։ Եվ սա ևս մեկ ապացույց է, որ գերիներն ուղղակի պատանդներ են, որոնք որպես երաշխիք պահված են այդ պայմանավորվածությունների կատարումը երաշխավորելու նպատակով։ Եվ ստացվում է, որ նրանց նկատմամբ մարդասիրական իրավունք չի կիրառվում և հարցը բացառապես լուծվում է քաղաքական գործընթացի միջոցով։

-Ընդհանրապես ի՞նչ տեղեկատվություն կա գերիներից, արդյոք կապ կա՞ նրանց հետ։ Ինչպե՞ս են նրանց վերաբերվում ադրբեջանական բանտերում։

-Այս պահին կապն առկա է։ Կապը երիցս բացակայել է գերեվարման վաղ փուլերում, որը առաձին դրվագներով նաև շատ տևական է եղել, մենք ունենք արձանագրված դեպք վեց ամիս, երբ անձը ամբողջովին մեկուսի է պահվել արտաքին աշխարհից, ինչը մեծ ռիսկ է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու համար, բայց հետագա ամիսներին շուրջ մեկուկես-ճերկու տարի անց կա արդեն կանոնավոր շփումներ ընտանիքի անդամների հետ, որն ապահովվում է  Կարմիր խաչի միջոցով, բայց սա բնականաբար վերաբերում է բացառապես պաշտոնական հաստատված գերիներին, իսկ ինչ վերաբերում է մյուս դեպքերին, ապա այդ մարդկանց ճակատագիրը եղել և մնում է անհայտության մեջ։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում