Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին Բրյուսելից հետո. Արցախի գործը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օրերս Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, որ Արցախի իշխանության ու ժողովրդի համար անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Միաժամանակ, Արցախի նախագահը հայտնել է, որ մայիսի 22-ի Բրյուսելի հանդիպումից հետո ունեցել է Հայաստանի վարչապետի հետ հանդիպման և բրյուսելյան քննարկումների մասին տեղեկանալու հնարավորություն: Նրա խոսքով, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Եթե կլինի կոնկրետ առաջարկ՝ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ, և հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով:

Բրյուսելի հանդիպումից հետո Արցախի արձագանքը մի կողմից բնական, տրամաբանական և օրինաչափ է, մյուս կողմից՝ քաղաքականապես ստանդարտ և իներցիոն: Այն, ինչ ասում է Արցախը Բրյուսելի մայիսի 22-ից հետո, գործնականում ասել և ասում է միշտ, ընդ որում թե պատերազմից առաջ, թե հետո: Բայց, ինչպես ցույց է տալիս անցնող ժամանակահատվածը՝ մասնավորապես այն, որի ընթացքում Արցախից հնչող հայտարարությունները ավելի ու ավելի վերածվել են ընդամենը հայրենասիրական դեկլարացիաների, դրանք չունեն էական քաղաքական ներգործություն այն դերակատարների վրա, որոնց ռազմավարությունների և մարտավարական վարքագծի շրջանակում ծավալվում են թե ռեգիոնալ զարգացումները, թե դրանց համատեքստում իրադարձությունները արցախյան հարցի ու հայ-ադրբեջանական խնդրի շուրջ:

Հետևաբար, առաջանում է պարզ՝ բայց իհարկե իրականացման ու առաջմղման տեսանկյունից բավականին բարդ ու համառ ջանք և աշխատանք պահանջող հարց. Արցախի սուբյեկտության վերականգնում, որը նաև Արցախից հնչող խոսքը դուրս կբերի դեկլարատիվ շրջանակից և կվերածի քաղաքականի: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչ է պետք անել դրա համար, ինչ է պետք անել Արցախի սուբյեկտային նկարագիրը վերականգնելու համար: Եթե կան մարդիկ, որոնք պատկերացնում են, թե դրա համար պետք է բղավել «Նիկոլ դավաճան», և առավել ևս այդպիսի վանկարկումների ցուցում տալ դպրոցական աշակերտներին, նկարահանել այդ ամենն ու դարձնել Հայաստանի ներքաղաքական պայքար կոչվածի քարոզչական տիրույթի գործիք, ապա դա ոչ թե Արցախի սուբյեկտային նկարագրի վերականգնման, այլ Արցախի քաղաքական դիմազրկումն ու սուբյեկտային նկարագրի ներուժի մսխումը ապահովող գործընթաց է: Գործընթաց, որը կարող է ծառայել գուցե արցախյան խաղաքարտը Հայաստանում իշխանության համար պայքարի գործիք դարձնելու հարցում հետաքրքրված ուժերին, բայց ոչ Արցախի հայության իրավունքներին, անվտանգության, ինքնորոշման հարցը միջազգային օրակարգում ներկայացնելու և ընկալելի դարձնելու նպատակներին:

Ավելին, այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք հենց այդ նպատակներին խոչընդոտելու համար չէ, որ Արցախը փորձ է արվում Արցախում խթանել հենց այդօրինակ տրամադրություններ, քաղաքական վերափոխումների գործընթացի արմատավորում և բյուրեղացում թույլ չտալու համար: Ամիսներ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ունեցավ ելույթ, որը այդ իմաստով կարող էր ընկալվել ծրագրային՝ պարունակելով Արցախում քաղաքական ռեֆորմացիայի, քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության, հրամմայականի մասին ակնարկներ: Դրա վերաբերյալ հոդվածում մատնանշեցի, որ անկասկած է այդ նպատակների հանդեպ համակարգային դիմադրության գործնականում անխուսափելիությունը: Մեծ հաշվով, հաջորդ ամիսների հասարակական-քաղաքական միտումները արտահայտում են հենց այդ դիմադրությունը՝ ուղիղ, թե անուղղակի: Ընդ որում դիմադրություն, որը անշուշտ խթանվում է նաև Հայաստանի այն համակարգից, որն իր իշխանական խնդիրները լուծելու համար էլ մոտ երկու տասնամյակ առաջ դրել էր Արցախը սուբյեկտից օբյեկտի վերածելու հարց և լուծել այն, ի վնաս արցախյան հարցի քաղաքական լուծման միջազգային հեռանկարների: Ավելին, բացառելի չէ և այն, որ ավելի լայն իմաստով էլ Արցախում քաղաքական վերափոխումների որևէ հեռանկարի ապաքաղաքական նենգափոխման շահառու են նաև ավելի լայն համակարգեր, որոնք ավելի քան երկու տասնամյակ իրենց ավելի մեծ տնտեսա-քաղաքական նպատակների շրջանակում իբրև միջոց են դիտարկել Հայաստանում գործած կառավարման համակարգը: Այդ իմաստով, Արցախի սուբյեկտության վերականգնման խնդիրը իսկապես չափազանց բարդ միջավայրում է, որտեղ Ադրբեջանի ուղիղ  դիմադրությունից զատ, կա նաև հիբրիդային դիմադրության մեծ դաշտ, որը գործում է նաև հայրենասիրական մեծ կարգախոսների միջոցով, այդ կերպ առավել արդյունավետ արգելափակելով որևէ ռացիոնալ քաղաքական տրենդի ձևավորման հնարավորություն: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք կա Արցախում այդ տրենդի ձևավորման հնարավորությունը փնտրող հանրային ակտիվ, որը կդնի Արցախի սուբյեկտային նկարագրի վերականգնման խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում