Ինքնորոշման համար Արցախի իշխանությունները պետք է դիպլոմատական վարք դրսևորեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռիչարդ Բ. Ֆիննեգան Մասաչուսեթս նահանգի Սթոունհիլ քոլեջի միջազգային հարաբերությունների վաստակավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը:
Օհանյանի խոսքով` Արցախի ինքնորոշման համար պայքարելու բավականին լծակներ ունենք. «Արցախի միջազգային ճանաչման պրոցեսը բարդ է, ԱՀ իշխանություններից դիպլոմատիկ դրսևորում է պետք»: Պրոֆեսորը կարծում է` սահմանազատման և սահմանագծման պրոցեսը պետք է անջատել ԼՂ ստատուսի հարցերից. «Հայաստանը և Արցախը պետք է կորդինացնեն իրենց արտաքին քաղաքականությունը` չխրվելով գերտերությունների պայքարում»: