Այս պահին Հայաստանի պետական շահն ավելի առաջնային է, քան Արցախինը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Պատգամավորի խոսքով` իրենք գնում են խաղաղության ճանապարհով ու պետք է հասնեն դրան. «Ընդդիմությունը չի կարող մեզ օրակարգ թելադրել: 100-ամյա թնջուկից պետք է ազատվել, սերունդներին չպետք է ժառանգել անհասկանալի խնդիր»:
Պատգամավորը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն Արցախի անվտանգության ռազմական երաշխավորը չէ. «Արցախի ղեկավարությանը հարցրեք` ոնց են պատկերացնում Արցախի ապագան: Արցախը այս պահին գտնվում է երկու ռազմական կոմպոնենտի ազդեցության տակ: Հայաստանը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախում երկու ռազմական կոմպոնենտի վրա»: