Այս պահին պատերազմի երկրորդ փուլում ենք, որը ավելի երկարատև ու ծանր է լինելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը:
Հակոբյանը կարծում է, որ եթե սառեցման պայմանագիր կնքվի, երաշխիք չկա, որ ռուսական բանակը կրկին չի հարձակվի․ «Կռիվը դաժան է, բայց ուկրաինական բանակը վճռական է: Այսօր որևիցե գյուղի գրավումը ներկայացնել սուպեր հաջողություն՝ Պուտինի ակումբի երկրպագուների համար է: Այն, ինչ մտածել է Պուտինը, չի ստացվելու»: