Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի այդ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ աշխատանքները կազմակերպվում են երկհերթ: