Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կապառոսի ցուցակը․ Իսպանացի մասնագետը փորձում է ուղղել սխալները․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը կսկսվի նախապատրաստվել հունիսի սկզբին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության չորս հանդիպումներին։ Հունիսի 4-ին մեր հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Իռլանդիային, իսկ 4 օր անց Գլազգոյում կմրցի Շոտլանդիայի հետ։ Արդեն 11-ին Հայաստանի ազգային թիմը Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում,կմրցի Ուկարինայի ազգայի թիմի հետ, իսկ հունիսի 14-ին Երևանում կհյուրընկալի Շոտլանդիային։ Նշենք, որ նման խիտ գրաֆիկով Հայաստանի հավաքականը երբևէ չի խաղացել։ Այդ իսկ պատճառով մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախապատրաստական հավաքին հրավիրել է միանգամից 29 ֆուտբոլիստների։ Սպասվում էր, մեկնարկելիք մրցաշարում Հայաստանի հավաքականում կտեսնեինք նորեկների մասնավորապես ռուսական ակումբներից։ Մոտ մեկ ամիս առաջ ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանին շնորհվել էր ՀՀ քաղաքացիություն, ինչը նրան թույլ կտա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Սպասվում էր, որ առաջիկա հանդիպումներում Գալոյանը նորամուտը կնշի մեր ազգային թիմում, բայց․․․։

Դեռևս անհայտ պատճառով Խոակին Կապառոսի ցուցակում Գալոյանը տեղ չի գտել։ Սպասվում էր, որ Հայաստանի հավաքականում նորամուտը կնշեին նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտան Յուրի Բագրինցևը, ինչպես նաև լեգենդար «Արարատ-73»-ի պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռը՝ Սամարայի «Կռիլիա Սովետովում» ելույթ ունեցող Ալեքսանդր Կովալենկոն։ Ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ վերը նշված ֆուտբոլիստները Ազգերի լիգայի խաղարկությունում կհամալրեն Հայաստանի հավաքականի շարքերը։ Կապառոսի ցուցակում նոր անուններ ըստ էության չկան։ Կարելի է թերևս առանձնացնել «Արարատի» կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանին, որը ժամանակին տպավորիչ ելույթով աչքի էր ընկել երիտասարդական հավաքականում։ Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել փորձառու ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանն ու Էդգար Մալաքյանը, ինչպես նաև «Փյունիկում» հանդես եկող Արտակ Դաշյանը։ Կապառոսի կողմից 30-անց ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելը ֆուտբոլասերների որոշ շրջանակներում քննադատության առիթ է հանդիսացել։ Այո, բոլորս ենք ցանկանում, որ ազգային հավաքականում տեղի ունենա սերնդափոխություն։ Սերնդափոխություն փորձում էր իրականացնել նաև Կապառոսը։ Կրկին անգամ նշանք, որ սերնդափոխություն չպետք է լինի ինքնանպատակ։ Չմոռանանք Նորվեգիայի հետ վերջին հանդիպումը։

Պատմական խայտառակություն որի պատճառներից էր ինքնանպատակ դարձած սերնդափոխությունը։ Փորձառու ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելը խոսում է այն մասին, որ Կապառոսը փորձում է ուղղել թույլ տված սխալը։ Կապառոսը գիտակցում է, որ պաշտոնական մրցաշարում տապալում թույլ տալու իրավունք ուղղակի չունի։ Նորվեգիայի դեմ խաղի հետո ՀՖՖ-ն ազգային թիմի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը ներողություն խնդրելով երկրպագուներից համատեղ հայտարարություն էին տարածել նշելով, որ մեր Հայաստանի հավաքականի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը։ Բնական է, որ Ազգերի լիգայի միջոցով գործնականում անհնար կլինի հասնել նպատակին։

Առաջին մրցաշարը Կապառոսի համար հնարավորություն է ապացուցելու, որ Նորվեգիայում տեղի ունեցածը անփությության հետևանք էր և որ մեր հավաքականի ողնաշարը կոտրված չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում