Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Ֆրանսիա-Հայաստան. դադար մեծ քայլից առա՞ջ, թե լռություն ընտրությունից հետո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը խոսվել է հայ-ֆրանսիական հարաբերության մասին, որը կարևորել է թե վարչապետ Փաշինյանը, թե դեսպանը: Երկուստեք արտահայտվել է հարաբերությունը խորացնելու պատրաստակամության մասին: Նիկոլ Փաշինյանը նաև կարևոր է համարել և գնահատել Ֆրանսիայի դերը որպես Մինսկի խմբի համանախագահ: Հայ-ֆրանսիական հարաբերության, մեր ռեգիոնում Ֆրանսայի դերակատարության կարևորության մասին խոսել եմ բազմիցս, և այդ մասին Հայաստանում ընդհանրապես խոսվել ու խոսվում է շատ, երբեմն իհարկե ոչ օգտակար կերպով գերագնահատվող կամ չափազանցեցվող տրամաբանությամբ: Այդուհանդերձ, թերևս կասկած չկա, որ մի շարք պատմա-քաղաքական, արժե-մշակութային գործոնների բերումով Ֆրանսիան Հայաստանի համար իրապես առանձնահատուկ գործընկեր և բարեկամ երկիր է:  Սակայն, այդ ամենով հանդերձ նաև առավել նկատելի է, որ երկկողմ գործակցության աստիճանն ու խորությունը այդքան էլ համարժեք չեն այդ առանձնահատկությանը: Այդ իմաստով, փոփոխության տրամադրվածություն նկատվեց մարտի 9-ին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ մեկնարկեց հայ-ֆրանսիական գործակցության ֆորումը: Այն դիտարկվում է իբրև երկկողմ հարաբերության առարկայացման և խորացման ուղղված մի բազմաբնույթ և բազմաշերտ, բազմոլորտ հարթակ, որտեղ հայկական և ֆրանսիական տարբեր շրջանակներ կձևավորեն երկկողմ հարաբերության նոր հեռանկարներ:

Ֆորումի գործարկմանը Փարիզում մասնակցեց նաև Ֆրանսիայի նախագահի հրավերով աշխատանքային այցով Փարիզ մեկնած Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Այդ շրջանում Ֆրանսիան նկատելի աշխուժություն էր ցուցաբերում նաև ռեգիոնալ դիվանագիտության մակարդակում՝ ուկրաինական պատերազմի ուղղությամբ էլ ավելի ակտիվ դիվանագիտական ջանքին զուգահեռ: Մարտի առաջին օրերին Ֆրանսիայի նախագահը ԵԽ նախագահ Միշելի հետ կազմակերպեց Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ տեսակոնֆերանսը, որի ընթացքում քննարկվեցին դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներին առնչվող հարցեր: Այժմ սակայն Ֆրանսիան նկատելի պասիվ է, հատկապես Բրյուսելի, Մոսկվայի, Վաշինգտոնի նկատելի դիվանագիտական աշխուժության ֆոնին: Համարել, թե Բրյուսելը արտացոլում է նաև ֆրանսիական մոտեցումներն ու ռազմավարությունը, կլինի թերևս իրականությունից զգալի հեռու: Ֆրանսիան պասիվ է նաև Հայաստանի հետ հարաբերության իմաստով: Ի՞նչ է դա՝ առավել աշխույժ քաղաքականության նախապատրաստական դադա՞ր, թե՞ Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահի ընտրությունից հետո լռություն և հետաքրքրության նվազում:

Համենայնդեպս, Փարիզի փետրվար-մարտյան աշխուժությունը դիտարկվում էր նախագահի ընտրության համատեքստում, այդ թվում նաև հայկական համայնքի ձայների համար պայքարի տրամաբանությամբ: Ֆրանսիայում ընտրությունը եղավ, գործող նախագահ Մակրոնը լուծեց իր երկրոորդ ժամկետի վերընտրության խնդիրը, ու սկսվեց Կովկասի և Հայաստանի ուղղությամբ նկատելի դադար: Այն, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Բրյուսելի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո այցելում է Հայաստանի կառավարությունը, գուցե նշան է, որ Ֆրանսիան պատրաստվում է «միանալ» աշխույժ գործընթացին, թեև գուցե առայժմ լուծում է ընդամենը իրազեկության խնդիր, հետո արդեն քաղաքական վարքագծի աշխուժության աստիճանը որոշելու համար: Միևնույն ժամանակ սակայն, այդ տեսանկյունից շատ կարևոր է նաև, թե Ֆրանսիայի վերընտրված նախագահն ու նրա թիմը որքան են իրապես հետաքրքրված Հայաստանի հետ երկկողմ հարաբերության խորացման և նախագահ Մակրոնի անմիջական ազդարարմամբ գործարկված հայ-ֆրանսիական ֆորումի արդյունավետության ապահովման գործում: Սրան զուգահեռ, պետք է նկատել իհարկե նաև Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոյի պաշտոնական այցը Երևան, որ մեկնարկեց մայիսի 26-ին: Իհարկե Հիդալգոն Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ չէ, նաև կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչ չէ: Նա Ֆրանսիայում Մակրոնից առաջ կառավարող ուժի՝ սոցիալիստների ներկայացուցիչ է, որը նաև Մակրոնի մրցակիցն էր շաբաթներ առաջ տեղի ունեցած ընտրությանը, սակայն դուրս մնաց առաջին փուլից հետո: Այդուհանդերձ, Փարիզի քաղաքապետի կարգավիճակը բավականին նշանակալի կարգավիճակ է և այդպիսով այն կարող է իսկապես իր էական լուման բերել հայ-ֆրանսիական հարաբերության գործնական վերելքի և խորացման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում