
Ռուսական բանակը, Ուկրաինա ներխուժելու օրվանից, կորցրել է մոտ 1000 տանկ: Այդ մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, Financial Times-ին և CNN-ին հայտնել է ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա։
Ռուսաստանը կորցրել է ավելի քան 30 կործանիչ, 50 ուղղաթիռ և 350 հրետանի: Չնայած դրան, ըստ Պենտագոնի, Ռուսաստանը հարձակվելու մեծ հնարավորություններ ունի դեռևս։
Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ տվյալներով՝ պատերազմի սկզբից Ռուսաստանը կորցրել է 1315 տանկ, բազմակի հրթիռային համակարգեր, 206 ինքնաթիռ, 170 ուղղաթիռ։ Բրիտանական հետախուզությունը գնահատում է, որ Ուկրաինա ներխուժման առաջին երեք ամիսներին Ռուսաստանը, հավանաբար, կրել է նույնքան զոհեր, որքան ՍՍՀՄ-ը՝ աֆղանական 9-ամյա պատերազմի ժամանակ: