Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ երկրներին կոչ է արել՝ միավորվել և հանդես գալ որպես միասնական ճակատ։
«Մեր հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ պայմաններում։ Բայց մեզ հաջողվեց հաջողությամբ կասեցնել դրամավարկային և ֆինանսական շուկայում առկա խնդիրները։ Սակայն պատժամիջոցային ճնշումը ոչ թե թուլանում է, այլ, ընդհակառակն, ուժեղանում է»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նաև նշել է, որ, հաշվի առնելով տնտեսության գլոբալ բնույթը և այն, որ Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների համար ամենամեծ առևտրատնտեսական գործընկերն է, պատժամիջոցների հետևանքները այս կամ այն չափով կազդեն միության բոլոր անդամների վրա։