ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ չհրահրված ագրեսիայի համար։ Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։
«Ես ոգևորված եմ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, բայց մենք առանց հապաղելու պետք է պատասխանատվության կանչենք Ադրբեջանին՝ Արցախի դեմ նրա չհրահրված ագրեսիայի համար»,- նշել է նա։
I'm encouraged by @SecBlinken's conversation with Armenia PM @NikolPashinyan. The U.S. should continue to play an active role to facilitate peace and security in the region, but we should not hesitate to call out Azerbaijan for their unprovoked aggression in Artsakh. https://t.co/7X6XjrMzWc
— Rep. Frank Pallone (@FrankPallone) May 25, 2022