Ընդդիմության համար պատվավոր նահանջի փուլ է:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Աղասի Մարգարյանը: Նրա խոսքով՝ ընդդիմության գործողություններից չկա համազգային ոգևորություն․ «Իշխանությունը որդեգրելով ուժի չկիրառման քաղաքականության՝ հնարավորություն չի տալիս ընդդիմությանը գնալ տներով: Ուժի կիրառումը հնարավորություն կտար ընդդիմությանը գնալ տներով: ԱԺ արտահերթ նիստը ընդդիմության քաղաքական նահանջն է»:
Պատմաբանը կարծում է, ընդդիմությունը չի ընկալում, որ նման նարատիվներով չի կարող հասնել հաջողության․ «Ընդդիմությունը միասնական չէ, հակասություններ կան: Ներսում խմորումները առավել պառակտեցին շարժումը»:
Ըստ Մարգարյանի՝ այս ընդդիմությունը մի շատ վատ բան արեց ոչնչացրեց քաղաքական դաշտը․ «Ընդդիմությունը էժան ձևով շահարկեց Արցախի պետական խորհրդանիշը: Կեղտոտ քայլ արեց՝ Քոչարյանի համակիրներին նույնացնելով Արցախի խորհրդանիշի հետ: Հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը սկսվել է հենց Քոչարյանի օրոք»: