Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Էներգետիկ նոր փազլի հայկական դետալը. ինչ է քննարկել ՌԴ փոխվարչապետն Իրանում

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը: Իրանի դեսպանի հայտարարությունը փաստացի կրկնում է միտքը, որ օրեր առաջ արտահայտել էր Իրանի նավթի նախարարը, երբ Թեհրանում հանդիպել էր Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ: Խոսքը թուրքմենական գազը սվոփ տարբերակով Հայաստան տարանցելու Իրանի պատրաստակամության մասին է: Իհարկե այդ առնչությամբ, ինչպես դիտարկեցի այդ առիթով գրված հոդվածում, անկասկած հարցեր են առաջանում կապված Ռուսաստանի վերաբերմունքի հետ, որի «Գազպրոմը» Հայաստանի հետ ունի հայտնի գազային պայմանագիրը մինչև 2043 թվական: Միևնույն ժամանակ, միջազգային իրադրությունը գտնվում է մի փուլում, որտեղ առկա իրողությունները կարող են ստանալ նոր հրամայականներ: Այդ համատեքստում, ուշադրության է արժանի այն, որ օրերս տեղի է ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի այցը Իրան, որի ընթացքում Նովակը բանակցություն է վարել Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի հետ: Նովակը մինչ ՌԴ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելը, 2012-2020 թվականներին եղել է ՌԴ էներգետիկայի նախարարը: Հասկանալի է, որ Նովակի այցի առանցքային թեման եղել է էներգետիկան: Համենայնդեպս այդ թեման նաև բավականին հետաքրքիր է Հայաստանի դիտանկյունից, եթե նկատի ունենանք հենց այն հանգամանքը, որ Նովակի այցից օրեր առաջ Իրանում էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որի այցի հիմնական գործընկերը դարձյալ Իրանի էներգետիկայի նախարար Օջին էր: Գնել Սանոսյանի այցի շրջանակում էլ Օջին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է Թուրքմենիայից սվոփ տարբերակով գազ տարանցել Հայաստան և ընթանում են այդ ուղղությամբ քննարկումներ: Գազի սվոփ սխեմաներ քննարկվել են նաև Նովակի Իրան այցի ընթացքում և այստեղ ուշադրության առարկան այն է, թե արդյո՞ք այդ սխեմաների շրջանակում դիտարկվել է նաև այն, ինչի մասին Հայաստանի նախարարի այցի ժամանակ հայտարարել էր Իրանի նավթի նախարարը:

Ուկրաինական պատերազմն ու այն մեծ աշխարհաքաղաքական վերաձևումը, որ կատարվում է դրա «մեկնակետից», բերում է ոչ միայն ուժային բալանսի, այլ նաև է համաշխարհային էներգետիկ քարտեզի վերաձևման, շուկաների վերաբաշխման: Եվրոպան ազդարարել է ռուսական գազից ու նավթից անկախանալու քաղաքականության մասին ու թեև այն ընթանում է բավականին բարդ ու դժվար, որովհետև Եվրամիության որոշ երկրներ ունեն վերապահումներ և մտադիր չեն արագ քայլեր կատարել այդ ուղղությամբ՝ այդ թվում նաև քաղաքական գին բարձրացնելու նկատառումով, այդուհանդերձ գործընթացն արդեն իսկ խթանում է էներգետիկ քարտեզի նկատելի շարժեր: Ռուսաստանն էլ բնականաբար իր հերթին կանգնած է իր նավթագազային ռեսուրսի միջազգային շուկաների այսպես ասած վերակողմնորոշման հրամայականի առաջ: Նույն խնդրի առաջ են գործնականում բոլոր նավթագազային երկրները: Իրանի պարագայում հարցն անշուշտ ունի լայն ռազմա-քաղաքական աշխարհաքաղաքական համատեքստ, ինչպես Ռուսաստանի դեպքում: Թեհրանը օրերս հայտարարել է, որ ՌԴ հետ հարաբերությունը Իրանի քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունների շարքում է: Կովկաս-Կասպիցի ավազանի ռեգիոնն այդ իմաստով դառնում է կենսական նշանակության, եթե դիտարկում ենք այն, որ արևմտյան ուղղությամբ Ռուսաստանը գործնականում կանգնում է արևմտյան կոշտ արգելափակոցների առաջ: Այստեղ թերևս նոր սխեմաները չեն կարող շրջանցել նաև Թուրքմենիան և այդ իմաստով է նաև հատկանշական, որ Հայաստանի նախարարի Իրան այցի ընթացքում Թեհրանը փաստորեն օրակարգ է բերում Հայաստանին թուրքմենական գազի սվոփ մատակարարման միտքը, որը շրջանառվել էր 2017  թվականին, սակայն կարծես թե կանգ առել: Անկասկած է, որ հայկական հանգամանքը այստեղ գծագրվող շատ ավելի մեծամասշտաբ փազլի մի դետալ է, որի շուրջ հավաքվող պատկերը դեռևս անորոշ է, սակայն անկասկած հենց այդ պատկերն է եղել Նովակի իրանյան այցի օրակարգի հիմնական թեմաներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում