«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վաղը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվելու, որին կհաջորդի երթը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանրահավաքը լինելու է «Արցախի փրկության» օրակարգով, մասնակիցները իրենց աջակցությունը կհայտնեն այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը փողոցում պահանջող «Դիմադրության» շարժմանը։
Նշենք նաև, որ բացի Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք»-ից և իշխող «Ազատ հայրենիք- ՔՄԴ» դաշինքից, մյուս բոլոր խորհրդարանական խմբակցությունները իրենց համախոհներին հանրահավաքին մասնակցելու կոչ են անելու։ Հանրահավաքի ստվերային կազմակերպիչները Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախկին ոստիկանապետ Լևոն Մնացականյանն ու Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն են։ Նշենք նաև, որ հավաքվածները պահանջելու են ոչ թե Արցախի, այլ Հայաստանի իշխանությունների հրաժարականը։