Ճապոնիայի Ինքնապաշտպանության ծովային ուժերն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Խաղաղ օվկիանոսում՝ ամերիկյան Ronald Reagan ատոմային ավիակրի մասնակցությամբ, որը տեղաբաշխված Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Յոկոսուկա ռազմակայանում՝ Տոկիոյին հարեւան Կանագավայի պրեֆեկտուրայում:
Մայիսի 27-ին այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի զինվորական հրամանատարությունը: Նշվում Է, որ վարժանքների ընթացքում, որոնք տեղի են ունեցել մայիսի 24-ից մինչեւ 26-ը, մշակվել Է, մասնավորապես, հակազդումը թշնամական սուզանավերին: Ապրիլին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ տասն օրվա ընթացքում ընդգրկուն վարժանքներ Է անցկացրել Ճապոնիայի զինված ուժերի հետ Արեւելաչինական եւ Ճապոնական ծովերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: