Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

«Նոր էջ» Իսրայելի ու Թուրքիայի միջև․ ի՞նչ մտահոգություններ պետք է ունենա  Հայաստանը

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ լուծում գտնելու ջանքերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Երուսաղեմում՝ վերջին 15 տարվա ընթացքում Իսրայել թուրք բարձրաստիճան պաշտոնյայի կատարած առաջին այցի շրջանակում։

Չավուշօղլուն նաև ասել է, որ «դրական օրակարգի վրա աշխատելը կարող է օգնել ավելի կառուցողական լուծել մեր տարաձայնությունները»։ Նա հավելել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա իսրայելցի գործընկերոջ միջև շփումը նպաստել է Իսրայելի և պաղեստինցիների միջև լարվածության նվազեցմանը Երուսաղեմում Ռամադանի ժամանակ։

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն իր հերթին նշել է, որ երկու երկրները «միշտ իմացել են երբ վերադառնալ երկխոսության և համագործակցության»: «Երկար պատմություն ունեցող ժողովուրդները միշտ գիտեն, թե ինչպես փակեն մի էջը և բացեն նորը: Դա այն է, ինչ մենք այսօր այստեղ անում ենքԻսրայելը և Թուրքիան «վերելքներից ու վայրէջքներից» հետո նոր էջ են բացում իրենց հարաբերություններում և աշխատում են ընդլայնել իրենց տնտեսական գործընկերություն»,- ասել է նա:

«Նպատակն է ձևավորել և ընդլայնել մեր երկրների միջև տնտեսական և քաղաքացիական համագործակցությունը, ինչպես նաև օգտագործել մեր երկու երկրների տարածաշրջանային և գլոբալ համեմատական առավելությունները նույնիսկ համավարակի եւ նույնիսկ քաղաքական լարվածության ժամանակ»,- նշել է Լապիդը՝ հավելելով, որ երկու երկրները կսկսեն աշխատանքները քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ նոր համաձայնագրի վրա։

Չավուշօղլուի այցը Երուսաղեմ տեղի է ունենում Պաղեստինի պաշտոնյաների հետ Ռամալլահում մի շարք բարձր մակարդակի հանդիպումներից հետո, որտեղ նա հայտարարել էր Թուրքիայի հավատարմությունը պաղեստինցիների գործին և նրանց անկախությանը:

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ երկու կողմերի հետ քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, եւ «մենք կարծում ենք, որ երկու պետությունների ստեղծման որոշումը միակ լուծումն է տեւական խաղաղության համար»։

Իսրայելցի քաղաքագետ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով թուրք պաշտոնյայի այցը Իսրայել նկատեց՝ Թուրքիայի և Իսրայելի միջև տարիներ շարունակ բացահայտ քաղաքական թշնամանքից հետո Անկարայում և Երուսաղեմում խոսվում է «նոր էջ բացելու» հնարավորության մասին․ «Մի քանի տարի առաջ Մոսադի նախկին ղեկավարը Թուրքիան Իսրայելի համար ավելի մեծ վտանգ էր անվանել, քան Իրանը։ Սա հիմնված էր Թուրքիայի կոնկրետ գործողությունների վրա. Անկարան իր տարածքում տեղավորեց ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների առաջնորդներին, ամեն կերպ խրախուսում էր Իսրայելի դեմ թշնամական գործողությունները։ Իսրայելը սերտ ռազմավարական համագործակցություն է հաստատել Հունաստանի և Կիպրոսի հետ։ Այս երկրները բարդ հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ, և Իսրայելը չի ​​պատրաստվում դադարեցնել նրանց հետ փոխգործակցությունը»։

Միաժամանակ, Էսկինի խոսքերով, քննարկվում է Թուրքիայի հետ Եվրոպա գազ մատակարարելու համատեղ նախագիծը․ «Անկարան համոզվեց նաև Մերձավոր Արևելքում Իսրայելի ազդեցության աճի հարցում։ Արաբական երկրների և Իսրայելի միջև կնքված «Աբրահամի համաձայնագիրը» փոխեց ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Թուրքիան նաև շահագրգռված է Սիրիայի հարցում Իսրայելի հետ համագործակցությամբ և «Իսլամական պետության» ահաբեկիչների գործունեությունը կանխելու մեջ։ Այսպիսով, մենք գործ ունենք չափազանց բարդ խնդիրների հետ»։

Ուստի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի ներկայիս այցն Իսրայել, մեր զրուցակցի դիտարկմամբ, անցկացվել է զուսպ՝ Երուսաղեմի ընտրած նախազգուշական մարտավարության շրջանակներում․ «Կողմերը տնտեսական հարցերի շուրջ եկել եմ փոքր պայմանավորվածությունների և ոչ ավելին»։

Խոսելով այն մասին, թե Հայաստանի համար այդ համագործակցությունն ինչ վտանգներ կարող է պարունակել, Ավիգդոր Էսկինն ասաց․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, ապա դա բանակցությունների առարկա չի եղել։ Հայաստանն ուղղակի բանակցությունների մեջ է Թուրքիայի հետ և Իսրայելի միջնորդության կարիքն այս հարցում չունի»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում