Saturday, 25 03 2023
12:00
Նավթի գները նվազել են. 24-03-23
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը

Արցախյան հարցի լուծմամբ ոչ ոք իրեն չպետք է պարտված կամ հաղթանակած համարի․ ՀՀ նախագահի հարցազրույցը DW-ին

«Deutsche Wellе» գերմանական մեդիաընկերությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում զրուցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հեռանկարների, Հայաստանում խաղաղության համաձայնագրի նախագծի դեմ շարունակվող բողոքի ակցիաների և ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում Մոսկվայի կողմից Երևանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավարությունների մասին։

Օրեր առաջ ԵՄ հովանու ներքո տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերջին փուլը։ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսքով՝ դրանում «շոշափելի առաջընթաց» է գրանցվել։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս թեմային՝ հաշվի առնելով Հայաստանում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները մեղադրում են վարչապետ Փաշինյանին  երկրի տարածքի մի մասը «զիջելու» մտադրության մեջ։

Մենք լավատեսորեն ենք տրամադրված, քանի որ շատ ենք ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Առանց հարեւանների խաղաղ գոյակցության՝ այս տարածքում անհնար է առաջ շարժվել ոչ միայն մեզ համար, այլև այս տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Նկատի ունեմ Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին, Վրաստանին և Հայաստանին։ Պետք է գտնել խաղաղ գոյակցության հնարավորություններ։ Հիմա դա իրատեսական է, հատկապես, որ կան միջնորդներ՝ ի դեմս Եվրամիության, Ռուսաստանի և Մինսկի խմբի»։ Մենք պետք է օգտվենք այս հնարավորություններից։

Սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն էր։ Այն հույս է ներշնչում, որ ԵՄ-ը ցանկանում է խնդիրը լուծել, այսինքն՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթղթի ստորագրումը։ Իհարկե, սա դժվար ճանապարհ է լինելու, քանի որ հակամարտությունը շարունակվում է 1990-ականներից։ Բայց գլխավորն այն է, որ երկուստեք ցանկություն կա, և կան մարդիկ, որոնք ցանկանում են օգնել երկու կողմերին էլ համաձայնության գալ։

Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա մենք ժողովրդավարական երկիր ենք, և յուրաքանչյուր քաղաքացի կամ մարդկանց խումբ հնարավորություն ունի արտահայտվելու։ Իհարկե, մենք պետք է շփվենք նրանց հետ, աշխատենք, բացատրենք, թե ինչի մասին է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խոսակցությունը, ինչ պայմաններով է լինելու պայմանագիրը։ Մենք բոլորս շահագրգռված ենք այս հարցի լուծմամբ, բայց առավել շատ այն բանով, որ ոչ ոք իրեն պարտված չհամարի ու ոչ ոք չկարողանա ասել, որ ինքը հաղթել է։  Գլխավորն այն է, որ մենք կարողանանք անհնարին դարձնել ցանկացած ռազմական գործողություն։ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո պետք է սկսվի համատեղ խաղաղ համակեցության դարաշրջանը։

Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները տեղի են ունեցել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց մի քանի օր անց։ Որքանո՞վ են այս հակամարտությունները կապված են միմյանց հետ։

Մենք իսկապես փոխկապակցվածություն ենք տեսնում այստեղ։ Քանի որ փորձում էինք հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը սադրանքներ հրահրելու համար ընտրել գազատարի անջատումը, այդ թվում՝ տարածաշրջան տանողը, հատկապես հենց այդ պահին՝ ձմռանը։ Չէ՞ որ դա նշանակում էր, որ տարածաշրջանի մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը, մնացել է առանց ջեռուցման, իսկ մարդիկ սառչում են։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ Ադրբեջանն ակնհայտորեն օգտվել է այն փաստից, որ աշխարհը ուղղվել է դեպի Ուկրաինայի ճգնաժամը և ցանկացել է շարունակել աշխատանքը, որը նա սկսել է 2020 թվականի սեպտեմբերին։ Մենք նաև զուգահեռներ ենք տեսնում այս վերջին սադրանքի և 2020 թվականի պատերազմի միջև, որտեղ հանգամանքները նման էին։ Այդ ժամանակ աշխարհը զբաղված էր քովիդյան ճգնաժամով, ԱՄՆ-ը կենտրոնացած էր իր նախագահական ընտրությունների վրա։ Յուրաքանչյուր երկիր ուներ ներքին խնդիրներ, որոնք պետք է լուծեր, ուստի դրա համար էլ Ադրբեջանը այդ հնարավորությունը օգտագործեց հարվածելու համար։

Մենք կարծում ենք, որ հենց այս պատճառով այն ժամանակ միջազգային հանրությանը ուղղված մեր կոչերը լսվեցին, սակայն քիչ արդյունք տվեցին։ Այս դեպքում մենք կարողացանք Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տրամադրել ապացույցներ, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանագիրը։ Մենք նույն ապացույցները տրամադրեցինք Եվրամիությանը, ամերիկացիներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներին։ Ադրբեջանցիները շահագրգռված չէին հարգելու համաձայնագիրը և փոխարենը փորձում էին տեղի հայ բնակիչներին ստիպել լքել իրենց հողերը, բայց մենք կարողացանք կասեցնել այս փորձերը։

Երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումները մեզ հույս են տալիս, որ նման փորձերը չեն կրկնվի։

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ 2022 թվականի սկզբին նա եղել է այն երկրներից մեկը, որը զորքեր է ուղարկել Ղազախստան՝ այդ երկրի նախագահի խնդրանքով։ Արդյո՞ք Երևանը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է նման խնդրանքով դիմել՝ Ուկրաինայի հակամարտության հետ կապված։

Այդ մտավախությունները հասկանալի են։ Մենք մի շարք պարտավորություններ ունենք տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հանդեպ։ Եվ երբ մեզ կոչ են անում կատարել այդ պարտավորությունները, մեզ՝ Հայաստանի Հանրապետությանը, անհրաժեշտ է որոշում կայացնել։

Ինչ վերաբերում է Ղազախստանում տեղի ունեցող գործողություններին, ապա ներգրավված բոլոր երկրներն ինքնուրույն են որոշում կայացրել մասնակցելու համար։ Ուկրաինայի դեպքերի հետ կապված, ես կարծում եմ, մտավախությունների առիթ չկա։ Ի վերջո, Հայաստանը մնում է անկախ պետություն։ Օգնության խնդրանքները կարող են լինել, բայց մենք ինքներս ենք որոշում կայացնում՝ գործել դրանց համաձայն, թե ոչ։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է դա նշանակում։

Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական լուծումը հնարավոր է։ Համենայնդեպս, հույս ունեմ, որ վերջին հաշվով, միայն դիվանագիտական լուծումն է հնարավոր։ Այդ իսկ պատճառով ես կասկածում եմ, որ Հայաստանը այլ երկրներում ռազմական գործողություններին մասնակցելու որևէ խնդրանք ստանա և ոչ էլ պետք է ստանա այդպիս խնդրանք։

Չմոռանանք, որ Հայաստանն արդեն մասնակցել է տարբեր խաղաղապահ առաքելությունների, օրինակ՝ Աֆղանստանում, Սիրիայում, Լիբանանում։ Մեր զորակազմը կցված էր Աֆղանստանում գերմանական հրամանատարությանը, որտեղ մենք հատուկ առաքելություն էինք իրականացնում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք առաջին անգամ չէ, որ զորքեր ենք ուղարկում արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։

Ես կարծում եմ, որ այդ մասին խնդրող երկրներին աջակցություն ցուցաբերելը երկրների մեծամասնության համար բավականին սովորական գործընթաց է։ Եթե դա խաղաղ առաքելություն է, ինչո՞ւ այն չկատարել։ Ռազմական գործողությունները այլ բան են  Նրանք պահանջում են մեկ այլ մոտեցում, որի մասին ես չէի ցանկանա անհիմն դատել։

Ես կցանկանամ, որ մեր երկիրը շարժվի աշխարհում խաղաղասիրական մտադրություններով եւ կառուցի այլ երկրների հետ հարաբերություններ փոխըմբռման հիման վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում