Monday, 29 05 2023
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել

Ռուսական բանկերում հայկական հաշիվների բացումը դրական է. ազգային արժույթով գործարքների ընդլայնումը լավ ազդակ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

-Պարոն Սարգսյան, վերջին օրերին ռուսական բանկերը սկսել են ակտիվորեն նաև հայկական դրամով հաշիվներ բացել։  Սա որքանո՞վ կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։

-Սա նախևառաջ իրականացվում է ԵԱՏՄ շրջանակում ֆինան77սական շուկաների միասնականացման շրջանակներում և  նախատեսված է աստիճանաբար ընդլայնել  ֆինանսական ինտեգրումը։ Ուղղակի ռուս-ուկրաինական պատերազմն այդ գործընթացներն ավելի արագացրին։ Այս իրավիճակում միանշանակ դրական եմ համարում, որովհետև սա նաև ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով վճարներ իրականացնելու քայլերին է միտված։ Այսինքն՝ մենք ցանկացած դեպքում թե Ռուսաստանում հայկական դրամով հաշիվները, թե Հայաստանի բանկերում ռուսական ռուբլով հաշիվները նշանակում են փոխադարձ առևտրաշրջանառություն իրականացնել ազգային արժույթներով, որը, բնականաբար, կնպաստի ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, տվյալ դեպքում՝ Հայաստանի առևտրաշրջանառության զարգացմանը, ինտեգրմանը, ռիսկերի նվազեցմանը, քանի որ հաշվարկներն իրականացվելու են ազգային արժույթով, ինչը մեզ համար գերադասելի, քան երրորդ երկրի արտարժույթով։

-Այս ընթացքում ռուս շատ գործարարներ են հաշիվներ բացել հայկական բանկերում, որոնք, սակայն, ՌԴ բանկերում ունեն իրենց հաշիվները։ Փաստացի նրանց ձեռնտու է ունենալ նաև դրամական հաշիվներ, որ կարողանան ազատորեն գործարքներ կատարել:

-Իհարկե։ Տեսեք՝ եթե ռուս գործարարը հայաստանյան շուկաներում փորձում են բիզնես դնել, զարգացնել, կամ ապրանքներ ձեռք բերել առքուվաճառքի հետ կապված, ապա ռուսական բանկերում հայկական դրամով հաշիվներ բացելը կնպաստի, որ գարծարքներ անելիս միանգամից ռուբլին փոխարկեն դրամի և դրամով էլ գործարքը իրականանա։ Այսինքն՝ սա նվազեցնում է թե միջնորդական ծախսերը, թե արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների տատանումների հետ կապված ռիսկերն է նվազեցնում։ Օրինակ՝ եթե ռուս գործարարը Հայաստանից ուզում է ապրանք ձեռք բերել,  պետք է ռուսականը վերածեր դրամի, հետո ապրանքը գներ, տաներ Ռուսաստան, այնտեղ վաճառեր, հետո  փողը փոխանակեր արտարժույթի: Նույնիսկ եթե փոխարժեքի տատանումը չլինի, միայն առքուվաճառքի, փոխարժեքների տարբերությունից մարդը վնաս է կրում: Իսկ եթե իր մոտ կուտակված հայկական դրամ կա, միանգամից այն բերում է Հայաստան ու դնում շրջանառության մեջ: Հայերի տեսանկյունից էլ եմ սա դրական համարում, որովհետև ազգային արժույթով գործարքների ընդլայնումը միանշանակ մեր տնտեսության համար դրական ազդակ է:

-Ինչպե՞ս եք գնահատում, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 14 տոկոսից նվազեցրեց մինչ 11 տոկոսի:

Սա արդեն երրորդ նվազեցումն է, եթե հիշում եք, փետրվարին պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին կտրուկ գահավիժեց և որպես դրան հակազդող միջոց հանդիսացավ ռուսական բանկերում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աննախադեպ բարձրացումը՝ մինչև 20 տոկոս: Այդ ժամանակ արդեն հայտարարվեց, որ դա ժամանակավոր միջոցառում է, և հետագայում կախված փոխարժեքի հետ կապված զարգացումներից վերաֆինանսավորման տոկոսադրույքը կխստանա կամ կմեղմվի: հետագայում աստիճանաբար ռուսական ռուբլին սկսեց արժևորվել, և Ռուսաստանի ԿԲ-ն դիմեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քայլերին: Սկզբում նվազեցվեց 20-ից 17-ի, հետո 14-ի, և սա երրորդ նվազեցումն է: Ընդ որում, սա ԿԲ արտահերթ նիստով է արվել, այսինքն իրավիճակն այնպիսին էր, որ Ռուսաստանի բանկը կարևոր էր համարում արագ նվազեցնել տոկոսադրույքը, քանի որ արժութային շուկայում ռուբլին գերարժևորման միտումներ էր ցուցաբերում: Չափից ավելի արժևորված արժույթը արտահանման համար խոչընդոտ է հանդիսանում: Այս ֆոնին նաև նկատվեց գնաճի տեմպերի նվազում: Դրա համար Ռուսաստանի ԿԲ-ն դիմեց այս քայլին, որ կանխի ռուբլու հետագա գերարժևորումը և ռուբլին բերի ավելի կանխատեսելի ու իրատեսական միջակայք: Բնականաբար, ԿԲ-ի այս քայլին անմիջապես հաջորդեց դոլարի և եվրոյի մոտ 3-5 տոկոս արժևորումը ռուբլու նկատմամբ: Բնականաբար, այս որոշումը անմիջապես ազդում է արժութային շուկայի վրա, ներդրողների կանխատեսումների և հետագա գործողությունների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում