Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Հասկանում եմ, որ հայերը ՀԱՊԿ-ից ավելին են սպասում, բայց Մոսկվան չի ուզում կոնֆլիկտի գնալ Բաքվի հետ․ Նիկոլայ Սիլաև

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ ԱԳՆ համակարգում գործող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՈ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը։

-Պարոն Սիլաև, այս օրերին նշվում է ՀԱՊԿ-ի ստեղծման 20 ամյակը։ Ռուս-ուկրաինական պատերազմի այս բարդ փուլում՝ Մոսկվայի տեսանկյունից դաշնակիցներն ինչպե՞ս պետք է իրենց դրսևորեն։

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ անդամներն իրադարձություններում ներգրավված են միանգամայն տարբեր կերպ, և Բելառուսի ներգրավվածության աստիճանը տարբերվում է Հայաստանի ներգրավվածության աստիճանից։ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Ռուսաստանի Զինված ուժերն ինքնուրույն կլուծեն այն  խնդիրը, որը դրված է Ուկրաինայում իրականացվելիք հատուկ գործողության համատեքստում։ Դրա հետ մեկտեղ մենք շնորհակալ ենք մեր դաշնակիցներին քաղաքական ու Բելառուսի ցույց տված  լոգիստիկ աջակցության համար։Մեր ընդհանուր մոտեցումը մեր դաշնակիցների և մյուս պետությունների հանդեպ, ես հետևյալ կերպ կբնութագրեմ՝ ով մեր թշնամին չէ, մեր ընկերն է։ Այսօր շատ էին խոսում ՀԱՊԿ-ի կարգապահության մասին։ Միգուցե դա կարևոր խնդիր է, բայց արդեն հաջորդ փուլի համար։Մենք հիմա ակնկալում ենք քաղաքական աջակցություն։ Բելառուսից  մենք բացի քաղաքականից ստանում ենք նաև լոգիստիկ աջակցություն։Ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները դաշնակից կմնան։

-Իսկ Հայաստանից  այս փուլում քաղաքական աջակցություն ստանու՞մ եք։

Այնքանով, որքանով որ դա հնարավոր է՝ կարծում եմ՝ այո։Ի՞նչ ենք մենք սպասում, առաջին հերթին՝ պատժամիջոցներին չմիանալ․․ դա տեղի է ունենում։ Այդ անհեթեթ, անօրինական, միակողմանի  տնտեսական սահմանափակումներին Հայաստանը չի միանում։ Մենք սպասում ենք  ՄԱԿ-ի հարթակներում քվեարկություն  և դա տեղի է ունենում․․

-Հայաստանի դիրքորոշումը չեզոք է է, դա բավարա՞ր է Մոսկվային։

Այո,  չեզոքությունը որոշ դեպքերում նույնպես նշանակություն ունի։Կարևորն այն է, որ ես կարծում եմ, որ հիմա ժամանակը չէ հատկապես հրապարակայնորեն  քննարկումներ ծավալել, թե դաշնակիցներից ով է լոյալ, իսկ ով՝ ոչ։Ընդհանուր դիրքորոշումը հետևյալն է՝ ով մեզ թշնամի չէ, ընկեր է։Ի դեպ՝ սա ի տարբերություն ԱՄՆ-ի դիրքորոշման, որը ճիշտ հակառակն է։

-Ձեր կարծիքով՝ ՀԱՊԿ-ն ինչքանո՞վ է իրեն արդարացնում Հայաստանի նկատմամբ։ Արդեն մեկ տարի է, ինչ ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Սյունիքի հատվածում։ Վերջերս նաև ՀՀ վարչապետն այդ հարցի շուրջ քննադատություն հնչեցրեց։Արդյոք ՀԱՊԿ-ն իրեն արդարացրել է այս հարցում և կարո՞ղ էր արդյոք անել ավելին։

Ես հասկանում եմ, որ  Հայաստանում ՀԱՊԿ-ից ավելին են սպասում։ Հասկանալի է նաև, որ երբ սպասում են ինչ-որ բան ՀԱՊԿ-ից, առաջին հերթին սպասում են Ռուսաստանից ՝ հօգուտ Հայաստանի։ Ես այդ ցանկությունը հասկանում եմ, բայց նաև հասկանում եմ մեր իշխանությունների դիրքորոշումը, որոնք կտրականապես  հետաքրքրված չեն Ադրբեջանի հետ հակամարտությամբ։Երկրորդ՝  կցանկանային նաև տեսնել այն սահմանը, որը պետք է պաշտպանեն՝ՀԱՊԿ-ի պայմանագրի շրջանականերում։ Որտե՞ղ է այդ սահմանը գծված։

-Նկատի ունեք, որ սահմանազատում ու սահմանագծում արված չէ։

-Կարծում եմ՝ այո՛։Վերջին ամիսների ընթացքում մենք  տեսել ենք նաև ռուս դիվանագիտական միջամտության բավականին դրական օրինակներ այն իրավիճակներում, երբ դա անհրաժեշտ էր։ Շատ լավ հասկանում եմ, որ մեր հայ ընկերների շրջանակներում մեր դիրքորոշումը երբեմն թվում է ոչ բավարար հետևողական կամ ոչ բավարար արդար։ Ես կարող եմ միայն արդարացիորեն մատնանշել այն մոտիվները, որոնք կանգնած են այդ դիրքորոշման հետևում։

-Այսինքն՝ չփչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները։

-Մեր խնդիրն այն է, որ խուսափենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտից։ Մենք հետաքրքրված ենք, որ երկու կողմերի հետ էլ հարաբերությունները զարգացնենք։ Եվ որքան  լավ զարգանան հարաբերությունները Երևանի ու Բաքվի միջև, այնքան ավելի էֆեկտիվ կարող ենք  միջնորդական առաքելություն իրականացնել։

-Այս փուլում Ռուսաստանն ի՞նչ միջնորդական առաքելություն կարող է իրականացնել, երբ արդեն խոսք է գնում խաղաղության պայմանագրի կնքման մասին։

-Արդեն կա՞ խաղաղության պայմանագրի տեքստը։

-Ո՛չ։

Ռուսաստանը տարբեր ուղղություններով այդ գործընթացի մեջ ներգրավված է։ Այն, ինչ վերաբերում է անվտանգությանը,  այդ թվում Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների չվերսկսվելուն, տնտեսական համագործակցությանը, սահմանազատման ու սահմանագծման պայմանավորվածություններին․․ մենք այս բոլոր հարցերում դիվանագիտական հարթակներ ունենք ու ռեսուրսներ, որոնք կարող ենք առաջարկել։ Երբ հասնի մի իրավիճակի, երբ կողմերը սկսեն քննարկել ընդհանուր իրավաբանական փաստաթուղթ այս կամ այն հարցերով,  միջնորդությունը ոչ թե կորցնում, այլ մեծացնում է իր ակտուալությունը։

-Իսկ այդ հարցում  Ռուսաստանն այս փուլում կկարողանա՞ արևմուտքի հետ աշխատել։

-Ո՛չ, արևմուտքը հրաժարվում է։Մենք  երբեք չենք հրաժարվել աևմուտքի հետ կոնտակտներից՝ այդ թվում նաև այս հարցի շուրջ։ Մենք ելնում ենք նրանից, որ արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները փչացրել է արևմուտքը՝  միակողմանիորեն։ Հիմա նրանք միակողմանիորեն չեն ցանկանում մեզ հետ համագործակցել՝ այդ թվում նաև Ղարաբաղի հարցում։ Բայց կարևոր է նշել, որ այդ դուռը փակ չէ։ Թեպետ ելնելով նրանից, թե նրանք ինչ տրամադրվածություն ունեն՝ մեզ հետ չեն էլ պատրաստվում աշխատել։Չէ՝ ուրեմն չէ։

-Հիմա մենք տեսնում ենք այդ հարցերի շուրջ արևմուտքի՝ մասնավորապես Եվրամիության ակտիվությունը։ Ինչպե՞ս է հնարավոր համատեղել դա ռուսական միջնորդության հետ։

-Այդ հարցը պետք է ուղղել Եվրամիությանը։ Եվ ամենակարևոր հարցը, որ պետք է տալ այդ կառույցին հետևյալն է․բարեկամներ՝ դուք էլի ինչ-որ տեղից եք ուզում Ռուսաստանին հեռացնել, թե՞ ուզում եք խաղաղության  հասնել։ Եթե ուզում եք խաղաղության հասնել, ապա միանգամայն բնական է համագործակցել ու երկխոսության գնալ այն երկրի հետ, որը գետնի վրա  վերցրել է անվտանգության պարտավորություններ։Եթե դուք դա անում եք Ռուսաստանի հետ երկխոսությունից դուրս, ապա ամենայն հավանականությամբ ուզում եք Ռուսաստանին այդ պրոցեսից դուրս թողնել։ Փորձեք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում