Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Արցախի 106 դպրոցներում Վերջին զանգ է

Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում կհնչի Վերջին զանգը` թե իններորդցիների, թե տասներկուերորդցիների համար, իսկ վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 30-ին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այս տարի 106 դպրոցների աշակերտներ հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախներին:

«Այս ուսումնական տարվա ավարտին կրթօջախներին հրաժեշտ կտան 1599 իններորդցիներ և 923 տասներկուերորդցիներ: Վերջին զանգի հետ կավարտվեն նաև ուսումնական պարապմունքները: Դրանց զուգահեռ` նաև մեր դիմորդների հայտագրման առաջին փուլը: Հունիսին դպրոցներում կմեկնարկեն թե’ ավարտական, պետական-ավարտական, թե’ միասնական քննությունները, ինչպես նաև 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգումները: Հունիսի 26-30-ը կիրականացվի դիմորդների հայտագրման երկրորդ փուլը: Այսինքն՝ այն շրջանավարտները կամ զորացրվածները, ովքեր չեն հասցրել հայտագրվել առաջին փուլին, կհայտագրվեն այդ ընթացքում: Հուլիսին էլ կմեկնարկի առաջին փուլը չհաղթահարած դիմորդների հայտագրման փուլը՝ արդեն իսկ կրթական ծրագրերի գծով»,-նշել է Ա. Հակոբյանը։

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանի խոսքով՝ ինչպես անցած տարի, այս տարի ևս կրթօջախներում շրջանավարտների համար կկազմակերպվեն ներդպրոցական միջոցառումներ։

«Հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ անցած տարի կրթօջախներում բավականին համեստ ընթացավ Վերջին զանգի արարողությունը։ Եվ ցանկալի կլինի, որ այս տարի նույնպես պահպանվի այդ ձևաչափը։ Հաճախ աշակերտների ծնողները կազմակերպում են շատ ճոխ ու ծախսատար միջոցառումներ, և պետք է նշեմ, որ նախարարությունն այդ երևույթը չի խրախուսում։ Բոլորին արդեն իսկ ասված է, որ ավելորդ ծախսերի համար դրամահավաքներ չկազմակերպվեն»,-ընդհանրացրել է փոխնախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում