
ԱՄՆ-ն ցանկանում է ստեղծել այն ապագան, որին ձգտում են ամերիկացիները և ամբողջ աշխարհի մարդիկ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը
«Այս ապագային հասնելու համար մենք պետք է պաշտպանենք և արդիականացնենք աշխարհակարգը։ Նայելով ապագային, ցանկանում ենք ոչ միայն պահպանել աշխարհակարգը, որը հնարավորություն է տվել հասնել նման առաջընթացի, այլև արդիականացնել այն:Որպեսզի այն արտացոլի բոլոր երկրների, մեծ ու փոքր, բոլոր տարածաշրջանների շահերը, արժեքներն ու հույսերը»,- ասել է Բլինքենը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հստակ և այժմեական սպառնալիք է ներկայացնում»։ Այս համատեքստում Բլինքենը պնդել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկը դարձել է «հարձակում ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»: