
Ուկրաինայում խաղաղապահ առաքելության գաղափարի մասին խոսելը դեռ վաղ է, դրա քննարկման համար անհրաժեշտ է նախևառաջ երկրում հրադադարի հասնել։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Ժան Պիեռ Լակրուան։
«Կարծում եմ՝ դեռ վաղ է մտածել որևէ մեխանիզմի մասին, քանի դեռ չի դադարել բռնությունը», – ասել է նա։