Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Հայաստանի ձեռքերը կապված են, ցանկացած քայլ Ռուսաստանի դեմ՝ ավելի վատ Հայաստանի համար

Ռուսաստանի Դաշնության հողահավաքը շարունակվում է։ Շարունակվում է ծանր, զոհերով, այդ հավաքված հողերի վրա թողնված բազմաթիվ դիակներով, արյամբ ու սրբված բնակավայրերով։ Վստահաբար, ժամանակ անց լեգենդներ են հյուսվելու, հայրենական պատերազմի ոգով ֆիլմեր են նկարվելու, փառաբանվելու են հերոսներն ու նսեմացվելու են թշնամիները իրականում սովորական էքսպանսիոնիստական քաղաքականությունը քողարկելու համար։ Ի դեպ, ռուսական էքսպանսիան այժմ մտնում է արդեն իրավական փուլ, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցնելու մասին։ Դրանում ասվում է․ «Ուկրաինայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Ուկրաինայի Զապորոժիեի մարզում կամ Ուկրաինայի Խերսոնի մարզում, իրավունք ունեն դիմելու Ռուսաստանին՝ պարզեցված ձևով քաղաքացիություն ստանալու համար»,- ասվում է հրամանագրի տեքստում:

Ռուսական հասարակության մեծ մասը արդարացնում է Պուտինի գործողությունները։ Թե որն է դրա պատճառը՝ հստակ է․ պետական պրոպագանդան և իհարկե մարդկանց՝ ամենաանկեղծ հայրենասիրությունը, որը թույլ չի տալիս կասկածի տակ դնել սեփական երկրի գործողությունների ճշմարտացիությունը։ Բայց կան նաև բացահայտ դժգոհներ։ Թեպետ դրանց թիվը շատ նվազ է, բայց սոցիալական որակի տեսանկյունից դժգոհներն ավելի ապահով խավի ներկայացուցիչներն են։ Բացի այդ, եթե կան անգամ ընդդիամդիր հայացքներ ունեցողներ, ապա վերջիններս գտնվում են ռուսական իշխանությունների աչալուրջ հայացքի ներքո, իսկ ընդդիմադիր առաջնորդները՝ ինչպես հայտնի է, վաղուց արդեն բանտերում են։ Նախօրեին Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Ալեքսեյ Նավալնիի՝ ֆինանսական մեքենայության և դատավորին վիրավորելու գործով վճիռը, որով ընդդիմադիր առաջնորդը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում և 1,2 միլիոն ռուբլի տուգանքի։
Մեկ այլ դեպք ևս, ՌԴ արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալ է գրանցել շախմատիստ և քաղաքական գործիչ Գարրի Կասպարովին, ինչպես նաև ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն: Նրանք ընդգրկվել են օտարերկրյա գործակալի կարգավիճակով գործող անձանց ցանկում

Ի դեպ, դժգոհների ցանկում են նաև նրանք, որոնք ունեն բացահայտ լիբերալ մոտեցումներ, օրինակ՝ բազմաթիվ արգելված լրատվամիջոցների ներկայացուցիչները․ այն է՝ Մեդուզան, Էխո Մոսկվին և Դոժդը, որոնք փակվեցին՝ պետության պահանջով։ Այս լրատվականների աշխատակիցները ցրվեցին աշխարհով մեկ, ոմանք եկան նաև Հայաստան, որոշները շարունակեցին իրենց գործունեությունն արտերկրից, բայց այլևս չունեն այն թափն, ինչն ունեին Ռուսաստանում։ Այդպիսի մի լրատվական էլ ԴՈԺԴ-ն էր, որն արգելափակվեց ՌԴ տարածքում՝ Ուկրաինայում ծավալվող ռուսական ռազմական օպերացիան պատերազմ անվանելու համար։ «Առաջին լրատվական»-ը կապ է հաստատել Դոժդի գլխավոր խմբագիր Տիխոն Դիտկոյի հետ՝ քննարկելու ինչպես ռուսական հասարակության տրամադրությունները, այնպես է Դոժդի ճակատագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում