Saturday, 25 03 2023
12:00
Նավթի գները նվազել են. 24-03-23
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը

Մերոնք ճիշտ արբանյակ են գնել, մեզ համար հիմա անվտանգային խնդիրները ավելի կարևոր են

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է AYAS Armenian Aerospace Society  տիեզերագիտական ընկերության հիմնադիր և նախագահ, աստղագետ Ավետիք Գրիգորյանը

Պարոն Գրիգորյան, Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել առաջին հայկական տիեզերական արբանյակը: Ինչպե՞ս եք գնահատում այս կարևոր քայլը այն ֆոնին, որ ադրբեջանական արբանյակները կարևոր դեր էին խաղում պատերազմի ժամանակ:

Եկեք իրերը կոչենք իրենց անուններով, իրականում այդ արբանյակի վրա ոչ մի հայ մարդու միտք չի աշխատել, ոչ մի հայ մարդու մատ դրան չի կպել: Եվ ասել, որ Հայաստանն արդեն արբանյակ կարող է ստեղծել և պատրաստել թռիչքի, ճիշտ չի լինի: Հայաստանը դեռ դրան չի հասել: Հիմա եթե մենք Ադրբեջանի պես պետք է անենք, դրոշը կպցնենք հրթիռին, ասենք՝ մենք ենք, դա մի քիչ ճիշտ չէ: Ինչ վերաբերում է հնարավորություններին, ապա իհարկե, երկրին դա պետք է, երկիրը չի կարող սպասել, որ նման բաներն ինքնուրույն կարողանա անել: Գնում է կատարվել, գնել են արբանյակ, որը պետք է ծառայի մեր նպատակներին: Ուղղակի սխալ է դա անվանել հայկական առաջին արհեստական արբանյակ: Սա է խնդիրը: Ես որքան գիտեմ, այդ արբանյակը թույլ է տալու նաև անվտանգային հարցեր լուծել, շատ կարևոր է նման բան ունենալը:

Ի՞նչ է խանգարում մեզ, որ ինքներս ստեղծենք տիեզերական արբանյակ:

Այս դեպքում մենք շարունակում ենք կախված մնալ ուրիշ երկրների կամ ընկերությունների քմահաճույքից, կուզեն կանեն, կուզեն չեն անի, կուզեն Ռուսաստանի պես կփակեն, կասեն՝ մենք ձեզ հետ գործ չունենք և այլն: Այստեղ կարևոր է, որ երկիրն ինքը ձեռք բերի այդ ներուժը աստիճանաբար, կարողանա գիտելիք ստեղծել, տեխնոլոգիա ստեղծել, ստեղծի իր ենթակառուցվածքները և կարողանա ինքնուրույն նման բաներ անել: Սկզբից մասամբ, հետո ավելի լիարժեք չափով, որի արդյունքում երկիրն իրապես իր սեփական արբանյակը կունենա, իր սերիական գործունեությունն ունենա, իր անկախ քաղաքականությունը վարի: Մենք կարո՞ղ ենք մեր ֆինանսական միջոցներով մրցել Ադրբեջանի հետ ու ասել՝ դե որ Ադրբեջանն առել է, մի 10 այդքան էլ մենք կառնենք: Չենք կարող: Մենք պետք է կարողանանք ավելի էժան ձևով հասնել դրան, իսկ ավելի էժան ձևը նա է, որ մենք մեզ մոտ այդ ներուժը ստեղծենք: Հիմա սա կնպաստի՞ դրան, թե չի նպաստի, դա մեծ հարց է: Նայած թե կառավարությունը ոնց է տրամադրված, ոնց են նախատեսում զարգացնել ոլորտը: Կբավարարվեն սրանով, «պտիչկա» կդնեն ու կասեն՝ մենք մեր առաքելությունը կատարեցինք, թե՞ կշարունակեն զարգացնել, ոնց որ Ադրբեջանն է անում, որը ուրիշից ձեռք բերելուց հետո փորձում է իր սեփականը ստեղծել: Սա է խնդիրը:

Այս ուղղությամբ կառավարության հաջորդ քայլերը որո՞նք պետք է լինեն՝ հաշվի առնելով մեր առջև կանգնած մարտահրավերները և այն աշխարհագրական դիրքը, որ ունենք:

Ուղղության իմաստով ճիշտ քայլ են արեն, որ այդ տեսակի արբանյակ են վերցրել, որովհետև մեզ համար հիմա անվտանգային խնդիրները ավելի լուրջ են, քան գեոստացիոնար տելեկոմունիկացիայի և այլնի համար: Մի ժամանակ այդ ճանապարհով էին գնում, դա ճիշտ ուղղություն չէր: Այսօր ճիշտ են արել, որ հենց այս արբանյակն են գնել: Ոմանք մեզ քննադատում էին, ասում էին՝ նոր կառավարությունը փակեց գեոստացիոնարի ուղղությունը, այնինչ մենք դրանով պատերազմում կհաղթեինք: Բոլորովին նման բան հնարավոր չէր՝ գեոստացիոնար արբանյակով բեկում մտցնել պատերազմի մեջ: Իսկ այս նորը հակառակը, շատ ավելի նպաստավոր կլինի նման իավիճակներում: Ուղղակի խնդիրն այն է, որ չբավարարվեն սրանով, այլ փորձեն այդ նույն հնարավորությունները ստեղծել Հայաստանում: Դրա համար պետք է գիտություն ու տեխնոլոգիաներ ֆինանսավորել, ռազմավարություն մշակել: Ռազմավարություն չկա տիեզերական ոլորտում: Եթե այդ ռազմավարությունն իր առջև դնի պարզապես ջրիկ սուպի նման թեթև նպատակներ, որոնք առանձնապես չափելի էլ չեն, ապա դա կլինի չանելու ռազմավարություն: Իսկ եթե լուրջ խնդիրներ դրվեն և դրանց համապատասխան պետությունը ֆինանսավորում ապահովի, այդ արդեն կլինի երկրի համար օգտակար:

Մենք պետք է գնանք հետևյալ ուղղությամբ՝ կարևոր ֆունկցիաներ կատարող տիեզերական փոքր սարքերի ստեղծում և ուրիշ երկրների միջոցով արձակում: Երկիրը պետք է ունենա տիեզերական ռազմավարություն և տիեզերական գործակալություն:

Հայաստանում փաստորեն ոչ մեկը կա, ոչ մյո՞ւսը:

Ոչ թե չկա, այլ փորձ է արվում ստեղծել, բայց էդ փորձը անընդհատ սահում է ներքև դեպի այնտեղ, որտեղ արդեն ոչինչ չի շարժվում: Չպետք է այդպես լինի: Պետք է լուրջ մասնագետների հետ հաշվի նստեն և լուրջ նպատակներ դնեն: Եթե մի երկու բան խոսում են մասնագետների հետ և հետո գնում անլուրջ նպատակներ են դնում, դա ավելի շատ հարցը փակելու ճանապարհ է, քան գործ անելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում