Կառավարության մայիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի ուղեծիր դուրս գալու մասին: Դա տեղի է ունեցել ամերիկյան SpaseX տիեզերակայանից, որն ինչպես հայտնի է պատկանում է գործարար-նորարար Իլոն Մասկին: Հայկական առաջին արբանյակն ուղեծիր է դուրս բերվել հայկական Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցությամբ, ինչպես հայտնել է Փաշինյանը: «Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռազմարդյունաբերական ոլորտի փորձագետ Ավետիք Քերոբյանի հետ:
Քերոբյանի խոսքով` Այս արբանյակը կարևոր է, բայց ռազմական նշանակություն չունի. «Մանր օբյեկտների հայտնաբերման համար այս արբանյակը նպատակահարմար չէ»:
Քերոբյանը նշեց, որ 2013-ին նախատեսվում էր ունենալ կապի արբանյակ, բայց այս մեկը կապ չունի նրա հետ: