Saturday, 13 08 2022
17:09
Ելույթից առաջ դանակով հարձակվել են բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա
Հին մեխանիզմի նոր շարժումը. ինչ է ստանալու Հայաստանը՝ ծխից բացի
Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. Արայիկ Հարությունյան
16:30
Էստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր
Արցախի պետական այրերը բոլոր արցախցիներին պաթոսով կոչ են անում վերադառնալ… իսկ ո՞ր Արցախ պիտի վերադառնան մարդիկ. Գեղամ Բաղդասարյան
Գեղարքունիքի մարզպետը մշտադիտարկում է կատարել Գավառ քաղաքի ճանապարհաշինական տեղամասում
15:45
Պորտուգալիայի վարչապետը հնարավոր է համարել Ֆրանսիան շրջանցող գազատարի կառուցումը
Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներ
15:15
Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը
15:00
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7396 նոր դեպք, մահացել է 84 քաղաքացի
14:45
ԱՀԿ-ն նոր անվանումներ է տվել կապիկի ծաղիկ վարակի տարբերակներին
14:30
Նավթի գները նվազել են- 12-08-22
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
6 ամիս է բղավում ենք․ եթե ՌԴ-ում մնացած հայերը հետ չգան, ուզբեկների նման գնալու են վառվեն՝ հանուն ցեղասպան Ռուսաստանի
Սեյրան Սարոյանին կհուղարկեն իր ծննդավայրում` Հայկաշենում
Լաստանավը կարևոր է․ ուժեղ արտահանումն է նպաստելու, որ գան ներդրումներ
13:30
Ավստրալիայում ձիթապտղի յուղի խմբաքանակում 200 լիտր հեղուկ ամֆետամին է հայտնաբերել
Ո՞ր հանգստյան վայրեր են Հայաստանում առավել ակտիվ և պասիվ
13:09
Մահացել է Էրմիտաժում ֆրանսիական գեղանկարչության պահպանող Ալբերտ Կոստենևիչը
ԱՄՆ հետախուզության առաջնահերթության փոփոխությունն ու Կովկասը. հայկական «կենտրոնակայան»
Երևանում հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում, վնասվել են նաև կողքին կայանված Kia-ն ու Niva-ն
Հեղուկ գազի գինը – Օգոստոս 13, 2022
Խոշոր հրդեհներ՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում. ԱԻՆ
12:00
Եղանակը Հայաստանում – Օգոստոս 14, 2022
Երևանում 17-ամյա որդին պարանի միջոցով խեղդամահ է արել մորն ու ահազանգել 911
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Օգոստոս 13, 2022
Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ
Տարադրամի փոխարժեք – Օգոստոս 13, 2022
Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի
Զբոսաշրջության կոմիտեն պետք է դուրս բերել Էկոնոմիկայի նախարարության կազմից

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին մայրաքաղաք Երևանում՝ վարչապետը նշել է. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Չեռնոգորիայի հետ հարաբերություններին և համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կդառնա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Հաճույքով արձանագրեցի, որ իրականում մեր մայրաքաղաքների միջև բավականին վաղուց հաստատված հարաբերություններ կան և դեռևս 1978 թվականին մեր մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման հուշագիր է ստորագրվել: Հույս ունեմ, որ ահա այս նոր միջավայրում, երբ մեր երկրներն այլևս ունեն անկախություն, մենք կկարողանանք պատշաճ ձևով միջպետական հարաբերությունները զարգացնել և տնտեսական հարաբերությունները խորացնել: Պետք է խոստովանել, որ այսօր այդ առումով շատ բան չունենք պարծենալու: Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ մեր մայրաքաղաքում և համոզված եմ, որ լավ և տպավորիչ այց կունենաք»:

Իր հերթին Միլո Ջուկանովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, քանի որ ինչպես բացատրում էի էկոնոմիկայի նախարարին և Երևանի քաղաքապետին, Բելգրադից կարողացել եմ դպրոցական հասակում Թիտոգրադի և Երևանի միջև փոխանակման ծրագրով գալ այստեղ և որոշ ժամանակ անցկացնել Երևանում: Շատ լավ հուշեր ունեմ։ Դժբախտաբար, այս ընթացքում առիթ չեմ ունեցել գալ Ձեր գեղեցիկ երկիր, ուրախ եմ, որ այստեղ եմ։ Ինչպես ասացիք՝ առաջին համագործակցությունը եղել է այն ժամանակ, երբ մեր երկրներն ավելի մեծ պետությունների մաս էին՝ Խորհրդային Միության և Հարավսլավիայի։ Այժմ նոր քաղաքական իրականության մեջ ենք, անկախ պետություններ ենք և հավատացած եմ, որ երկուստեք շահագրգռված ենք ու ի զորու՝ ավելի խորացնելու այս համագործակցությունը։ Չեռնոգորիան փոքր երկիր է և կարծում եմ՝ փոքր երկրները կարող են, ավելի հրատապ կարիք ունեն կամ ավելի կարևոր է քաղաքականապես ակտիվ լինել։ Մեր հիմնական արտաքին քաղաքականության նպատակն է եվրոպական, եվրոատլանտյան ինտեգրումը: Իհարկե, մենք հետևում ենք նաև, թե ինչ է կատարվում ձեր տարածաշրջանում և ցանկանում ենք Եվրասիական տարածաշրջանի հետ էլ ունենալ սերտ համագործակցություն, քանի որ արդեն կան ավանդական հարաբերություններ մեր երկրների միջև»։

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել ջանքեր գործադրել՝ ընդլայնելու գործարար կապերը, առևտրաշրջանառության ծավալներն ու նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը և Միլո Ջուկանովիչը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում