Ռուսաստանը վերակողմնորոշում է ածխաջրածինների մատակարարումները Ասիա՝ Եվրոպայում վաճառքի հետ կապված դժվարությունների պատճառով:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:
«Այսօր մենք խնդիրներ ունենք մեր ածխաջրածինների վաճառքի հետ կապված: Եվրոպացիները հրաժարվում են գնել մեր գազն ու նավթը: Մենք կենտրոնանում ենք Արևելքի, Հարավ-Արևելքի, Չինաստանի և Հնդկաստանի վրա: Բայց մատակարարման ուղիները վերակողմնորոշելու համար անհրաժեշտ կլինի ստեղծել համապատասխան ենթակառուցվածք»,- ասել է Բորիսովը: