Monday, 15 08 2022
Ուղիղ․ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են
10:15
Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է
Բժշական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած
Այս փուլում Թուրքիայի հետ բաց սահմանը տնտեսության մի շարք ոլորտներ խոցելի կդարձնի
Պայթուցիկների տեղադրման մասին ահազանգերը փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստով
Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը
«ՌԴ-ն փորձում է զուգահեռ խաղը պահել ակտուալ»․ ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելի փոխարեն Մոսկվա գնում
Օգոստոսի 15-19-ը օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Փաշինյանը այցելել է «Սուրմալու»
«Սուրմալու»-ի զոհերի թիվը հասավ վեցի
«Սուրմալուի» զոհերի թիվը հասավ 5-ի, 17 մարդ անհետ կորած է
08:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Սուրմալու»-ի աղետը
Աքցանը, փակ շրջանն ու Հայաստանի ելքը
Դեպքի վայրից դուրս են բերվում պայթյունից վնասված մի շարք ավտոմեքենաներ
Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը շարունակվելու է դեռ երկար. Արման Բաբաջանյան
Այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի տարածքում աշխատում է 185 փրկարար ծառայող․ Աշոտ Սարգսյան
Անհետ կորած է համարվում 18 քաղաքացի․ ԱԻՆ
Կը ցաւակցիմ Հայաստանի մեր ժողովուրդի զաւակներուն․ Արամ Ա
Անհետ կորածներից 6- ը ողջ են գտնվել. ԱԻՆ
Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար․Կաթողիկոսը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին
Հայտնի է պայթյունի հետևանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը
00:00
Ջոնի Դեփը կներկայացնի Dior ապրանքանիշը
Անհետ կորածների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում` զանգահարել «911»
23:30
Էլոն Մասկը Tesla-ի բաժնետոմսերը վաճառել է 6,9 մլրդ դոլարով
Ովքեր են «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած քաղաքացիները
Հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա աղջիկ․ Գևորգ Դերձյան
Վտանգ կա, որ քամու պատճառով հրդեհը կարող է նորից բռնկվել. ԱԻ նախարար
Հղի կինն ու նրա մանկահասակ երեխան անհետ կորած են. ԱԻ նախարար

ՊԵԿ պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մայիսի 26-ին Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 38-րդ նիստին:

Նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստորագրվել է 12 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության սահմանային անցման կետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության կատարելագործմանը, ֆիզիկական անձանց կողմից մասնատված տեսքով ապրանքների ներմուծմանը: Ընդունված որոշումները վերաբերում են նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամանակ ֆիզիկական անձանց մշտական բնակության վայրը հաստատող փաստաթղթերին և տեղեկություններին, լիազորված տնտեսական օպերատորների կողմից ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված հատուկ պարզեցման կիրառմանը, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողնման ժամանակ տրանսպորտային, առևտրային և այլ փաստաթղթերում մաքսային մարմինների կողմից նշումներ չկատարելու դեպքերին առնչվող մի շարք հարցերին:

Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է նաև «ԵԱՏՄ համագործակցության նոր ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը: Աշոտ Մուրադյանը, անդրադառնալով մաքսային ծառայությունների թվայնացման անհրաժեշտությանը, կարևորել է գործընթացում ժամանակակից լուծումների կիրառումը, ինչը հնարավորություն կտա առավելագույն բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունը: Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև արագ տեմպերով զարգանում է տեղեկատվական փոխգործակցությունը, ինչը համահունչ է ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության աճին: ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նաև մաքսային մարմինների թվայնացման արդյունքում ստեղծվող հնարավորությունները, որոնք կնպաստեն մաքսային ծառայությունների արդյունավետ և թիրախային մատուցմանը:

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 39-րդ նիստն անցկացնել 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում