Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

ՄՊՀ նախագահն առցանց ձևաչափով մասնակցել է «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն առցանց ձևաչափով մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ղրղզստանի տնտեսության և առևտրի նախարարության հակամենաշնորհային կարգավորման ծառայության ղեկավար Կենեշբայ Տայլակովը: Խորհրդակցությունը վարում էր ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը:

Խորհրդակցությանը Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ՀՀ մրցակցության պաշտպանության ոլորտի մեթոդաբանական հիմքերի և ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական բազայի կատարելագործմանը վերաբերող զեկույցով: Նա մասնավորապես անդրադարձ է կատարել 2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ մտած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի կատարումն ապահովվող շուրջ 18 նորմատիվ-իրավական ակտերի ընդունմանը, որոնք նպատակ ունեն ապահովել օրենքով ներդրված նոր ինստիտուտների և մեխանիզմների առավել թափանցիկ և կանխատեսելի կիրարկումը բիզնեսի համար:

ՄՊՀ նախագահն ընդգծել է, որ այդ ակտերում ներկայացված լուծումներն ու կարգավորումները կարող են օգտակար լինել նաև ԵԱՏՄ իրավական բազայի կատարելագործման տեսանկյունից՝ պատրաստակամություն հայտնելով փորձի փոխանակման նպատակով այդ ուղղությամբ հետագա քննարկումներ անցկացնելու:

Միջոցառմանը քննարկվել են նաև ԵՏՀ աշխատանքների առաջնային ուղղություններին, ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական կայունության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում իրավասու մարմինների մրցակցային մարմինների մասնակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում