Saturday, 25 03 2023
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակով հերքել է, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում
Մենք չենք կարող աշխարհից կտրված ինքնուրույն փոխարժեքներ սահմանել․ Թունյան
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մեզ հուշում են, որ պետք է պատերազմով բացենք Լաչինի ճանապարհը, ունենանք սուվերենություն․ Հայրյան
Կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար
Ինչո՞ւ դատախազությունում նույն սկզբունքով չի կարևորվում կրթական բնագավառի դերը
ՃՏՊ Երևան-ՄԵղրի ավտոճանապարհին․ կա տուժած
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա . «Հրապարակ»
Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում. «Հրապարակ»
Մեկ տող, և հայ-վրացական հսկայական գործ
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

Սահմանազատման աշխատանքներին պետք է մասնակցի չեզոք մի երկիր, դա չի կարող լինել Ռուսաստանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը

Պարոն Գալիչյան, Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Հայաստանը և Ադրբեջանը միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Ձեր կարծիքով, ո՞ր կետից պետք է սկսվի սահմանազատման գործընթացը:

Առաջին նախ պետք է լինի, որ այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիները անցել են խորհրդային սահմաններից ու մտել մեր տարածք, առաջին հերթին պետք է հետ գնան 1970-ական թվականին իրենց և մեր կողմից վավերացված սահմանի վրա, հետո այդտեղից սկսեն: Քանի որ նրանք արդեն ահագին մտել են մեր տարածք, և սահմանագծումը հիմիկվանից ենք սկսում, իրենք կարող են կանգնել, ասել՝ սա է մեր սահմանը, էստեղից ենք սկսում: Իրենք պետք է վերադառնան: Երկրորդը, այդ հանձնախումբը, որ պետք է որոշումներ կայացնի, նախ պետք է նստեն, որոշեն, թե որտեղից է հարմար սկսել սահմանազատումը և դեպի որ ուղղությամբ շարժվել: Իմ կարծիքով այդ հանձնախումբը ձևավորելը և երկկողմանի վավերացում ստանալը մի քանի ամիսների պատմություն է: 1-2 օրում հնարավոր չէ դա իրականացնել: Երկու կողմերը պետք է առաջին հերթին իրենց մասնագետներին ընտրեն, հետո պետք է այդ ցուցակն ուղարկեն դիմացինին, որպեսզի նրանք էլ ընդունեն, որ իրենք սահմանազատմանը մասնակցում են: Նույնը պետք է անի Ադրբեջանը և ուղարկի մեզ իրենց կազմը, որ մենք վավերացնենք: Իսկ դրանից հետո աշխատանքները ավարտելը արդեն տարիների խնդիր է: Այնպես որ, չեն կարող երկրի նախագահն ու վարչապետը նստեն, որոշեն, որ մյուս շաբաթ հանձնախումբը կազմում են: Բացի այդ, սահմանագծում անելու ժամանակ շատ բաներ պետք է աչքի առաջ ունենալ: Այդ հանձնախմբում անպայման, իմ կարծիքով, պետք է լինի մի չեզոք երկրի ներկայացուցիչ: Ոչ թե Ռուսաստանը: Ռուսաստանը կարող է լինի, բայց համենայնդեպս, չորորդ երկրի ներկայացուցիչը պետք է լինի, որ աչքը պահի, տեսնի՝ ինչ է կատարվում: Թե չէ Ռուսաստանն է ժամանակին գծել այդ սահմանները և տվել հանրապետություններին, իսկ ինչո՞ւ պետք է հիմիկվա Ռուսաստանը հակառակն անի: Նույնի շարունակությունն է, ինչպես տեսնում եք իրենց վերաբերմունքը ամեն ինչի հանդեպ նույնն է մնացել, նույն աշխատելակերպն են պահպանում: Ինչո՞ւ պետք է փոխեն: Հետևաբար, մենք իրականում չեզոք մի երկրի կարիք ունենք, որը ներգրավված պետք է լինի սահմանագծման մեջ:

Շառլ Միշելը հայտարարել է, որ կողմերը ղեկավարները պայմանավորվել են սկսել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, նրանք համաձայնեցրել են արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցումը կարգավորող սկզբունքները, ինչպես նաև միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքով։ Ինչ նկատի ունի Միշելը, երբ ասում է «Հայաստանի տարբեր հատվածներ»:

Եթե խոսքը երկաթգծի մասին է, ապա գիտենք, որ այն պետք է անցնի Մեղրիով: Այն պետք է Ադրբեջանից մտղնի Մեղրի, այնտեղ ունենա իր անցակետը, մաքսատունը և այլն, հետո Մեղրիից դուրս գա մտնի Նախիջևան կրկին իր մաքսակետով, իսկ այնտեղից էլ Նախիջևանի տարածքով գա, Երասխով նորից մտնի Հայաստան: Մեկ ուղղությունը դա է: Եղած երկաթգծերը չեն կարող փոխել: Իսկ եթե խոսում ենք ավտոճանապարհների մասին, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած ավտոճանապարհներից մեկնումեկը պետք է ճանաչվի հիմնական, որ կարողանան այդ ճանապարհով անցնեն: Դա միջանցք չի, դա ճանապարհ է, որով ադրբեջանական մեքենաները կարող են անցնել, գնալ Նախիջևան: Ինչպես օրինակ, մենք քշելով հասնում ենք Իրան, այնտեղից էլ Թուրքիա: ԴՖա միջազգայնորեն ընդունված բան է, բայց թե ինչքան ապահով կլինի, որ հայկական մեքենաները մտնեն ու անցնեն Ադրբեջանի տարածքով, դա արդեն այլ խնդիր է: Այստեղ կարևոր է տվյալ տարածքի ժողովրդի վերաբերմունքը, թե ինչպես նրանք կվերաբերվեն հայկական ավտոշարասյանը կամ ավտոմեքենաներին: Նախկինում, երբ իրանական ավտոմեքենաները Թուրքիայի տարածքով էին անցնում, գյուղերի երեխաները քարերով խփում էին իրանական մեքենաներին: Վերջին 20 տարիներին դա վերացել է: Այնպես որ այս ամենը պետք է աչքի առաջ ունենալ, երբ խոսում ենք ավտոճանապարհի մասին:

Խոսքը Հորադիզ-Նախիջևան ճանապարհի մասի՞ն է:

Ես հենց այդ ճանապարհի մասին եմ խոսում: Դա հենց գնացքի ճանապարհն է, որ Հորադիզից մտնելու է Մեղրի, այնտեղից էլ Նախիջևան: Ժամանակին դրան զուգահեռ անցնում էր նաև ավտո ճանապարհը, որը հիմա գրեթե ամբողջովին քանդված է:

Այսինքն՝ դեռ շատ մութ կետեր կան, ոչ մի բան դեռ հստակեցված չ, այդ թվում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվելու սահմանազատման համար:

Իհարկե, ոչինչ էլ հստակեցված չէ: Քարտեզների առումով պետք է սկսենք խորհրդային շրջանի քարտեզներից, քանի որ գոյություն ունեցող միակ պաշտոնական բանը դա է: Բայց դրանից հետո պետք է շարունակենք, տեսնենք՝ որտեղ են մեր խնդիրները, որ ուզում ենք նոր սահմանագծում անել: Այն սահմանագծումը, որ ժամանակին արվել է, Խորհրդային Միության գլխավոր շտաբի կողմից է արվել՝ առանց աչքի առաջ ունենալու տեղում ապրողի իրավունքները: Դրանք վերաքննարկման առարկա են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում