Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Հենրի Քիսինջերը ռուս-ուկրաինական պատերազմի ու հնարավոր հետևանքների մասին

ԱՄՆ նախկին պետքարտուղար, 98-ամյա Հենրի Քիսինջերը, ով Սառը պատերազմի տարիներին ՍՍՀՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործում առանցքային դերերից մեկն է ունեցել, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Ուկրաինային խորհուրդ է տվել զիջել իր տարածքները՝ հանուն Ռուսաստանի հետ հաշտության։

Քիսինջերը տեսակապով խոսել է Դավոսում և ասել, որ Կրեմլի հետագա օտարումը սարսափելի հետևանքներ կունենա Եվրոպայում երկարաժամկետ կայունության վրա։ «Բանակցությունները պետք է սկսվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում՝ նախքան լարվածության առաջացումը, որը հետագայում հեշտ չի լինի հաղթահարել: Իդեալականը, բաժանարար գիծը պետք է լինի վերադարձը հին ստատուս-քվոյին»,- ասել է Քիսինջերը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ուկրաինայի սահմանների վերականգնումը փետրվարի 24-ի դիրքերով։ «Եթե պատերազմը շարունակվի այս կետից այն կողմ, դա կլինի ոչ թե պատերազմ Ուկրաինայի ազատության համար, այլ նոր պատերազմ հենց Ռուսաստանի դեմ»,- պարզաբանել է նախկին պետքարտուղարը։ Շախմատիստ և քաղաքական ակտիվիստ Գարրի Կասպարովը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Ուկրաինայի նկատմամբ Քիսինջերի մոտեցումը ոչ միայն անբարոյական է, այլև՝ չաշխատող։

Քիսինջերը նաև կոչ է արել՝ չքանդել հարաբերությունները Ռուսաստանի հետ և այդկերպ չդրդել նրան՝ ամրապնդելու Չինաստանի հետ դաշինքը։ «Հուսով եմ՝ ուկրաինացիների իմաստնությունը կհամապատասխանի նրանց ցուցաբերած հերոսությանը»,- հավելել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում