Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին (ՈՒՓԵ), որը հիմնադրվել է 2018 թվականին, խնդրել է Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին և այլ ուղղափառ եկեղեցիների՝ գահընկեց անել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ մեղադրելով նրան հերետիկոսության մեջ:
«ՈՒՓԵ-ի եպիսկոպոսների խորհուրդը դիմել է Տիեզերական պատրիարքին և տեղական եկեղեցիների առաջնորդներին՝ խնդրելով դատապարտել Կիրիլ Գունդյաևի հոգևոր հանցագործությունները և զրկել նրան գահից՝ «ռուսական աշխարհի» մասին հերետիկոսական էթնոֆիլետիկ ուսմունքների և ուղղափառների մեջ հերձվածողության տարածման պատճառով»,- ասել է ՈՒՓԵ-ի առաջնորդ մետրոպոլիտ Եպիփանիոսը։