ՀՀ ԿԲ-ի և Վարշավայի ֆոնդային բորսայի միջև գործարքը ունի ռիսկեր, բայց կարող է լինել ռեստարտ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բիզնես-փորձագետ Նարեկ Ալեքսանյանը:
Անդրադառնալով Հայաստանում գործարար միջավայրին, Ալեքսանյանը նկատեց․ «Մենք հիմա 90-ականների գործարար ֆորմատների ժառանգափոխության մեջ ենք: Մենք պետք է գիտակցենք` գործարարները անցնում են ցնցումների միջով: Գործարարների մոտ կա վախ, գործարար միությունների ստեղծումը ողջունելի է, դա կփոխի գործարար մշակույթը»:
Ալեքսանյանի խոսքով՝ մենք հիմա կայուն ճգնաժամի փուլում ենք. արտահանման ոլորտում վտանգները երկու տեսակի են: