«Գերմանիան, ինչպես Ուկրաինան, չի ընդունի Ռուսաստանի կողմից պարտադրված խաղաղության պայմանագիրը». այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ։
«Մենք պետք է Պուտինին հասկացնենք, որ պարտադրված խաղաղություն չի լինելու։ Ուկրաինան դա չի ընդունի, մենք՝ նույնպես»,- Շոլցի խոսքերն է մեջբերել շվեյցարական Blick թերթը: