Wednesday, 28 09 2022
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճ
17:40
Բորելը դատապարտել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեները Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում
17:30
Ինտերնետ հասանելիությունն ամբողջությամբ վերականգնվել է. Team Telecom Armenia
Գողականով ասած` կառավարությունը մեզ քցել ա
17:20
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը
17:14
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 29, 2022
Գլխավոր դատախազությունը Facebook սոցցանցում գործարկել է պաշտոնական էջ
Մենք, կարելի է ասել, հասել ենք մեր նպատակներին․ Քոչարյան
17:00
Ուկրաինան ակտիվացնում է հակահարձակումը. Ռուսաստանն անցնում է խոր պաշտպանության
Երկիրը ճգնաժամից հանում են ոչ թե Վեհափառն ու նախկին նախագահները, այլ իշխանությունները․ Քոչարյան
ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի քարտուղարին
Մեր ժողովրդի ակնկալիքն այնպիսին էր, որ ռազմավարական դաշնակիցը պիտի միջամտեր․ Քոչարյան
16:40
Մոբիլիզացիայից թաքնվող ռուսաստանցիները կարող են ապաստանի համար դիմել ԱՄՆ-ին
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի պաշտպանության նախարարին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին
Փրկարարներին հաջողվել է համոզել ինքնասպանության փորձ կատարողին չդիմել այդ ծայրահեղ քայլին
16:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:10
Իրանում բողոքի ակցիաները չեն հանգեցնի ռեժիմի փոփոխության. Իրանի ԱԳՆ
Դրված է հարցը՝ լինե՞լ, թե՞ չլինել
15:50
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Սա գործընթաց պահանջող փաստաթուղթ է
8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համար
Լուրերի օրվա թողարկում 15։30
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին, քաղաքացիական զոհերի և անհետ կորածների ընտանիքներին աջակցելու նախագիծ է շրջանառվել. ԱՍՀ
ԱՄն-ի խաղը բացահայտ է. Հայաստանից կտրուկ և կոնկրետ քայլեր են պահանջվում
15:24
Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում արտահանվել է 5 մլն տոննայից ավելի ուկրաինական հացահատիկ
Պատմության հեգնանքը 11 տարի անց․ Հայաստանը պետք է հաղթեր, բայց․․․
Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է
Ինչ են ակնկալում սյունեցիները իշխանությունից․ ներկայացնում է Ժիրայր Ոսկանյանը
Վարչապետը շեշտել է ՀՀ նկատմամբ ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղդղությամբ աշխատանքներում Ֆրանսիայի դերը

Արարատ Միրզոյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի ղեկավարին

Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ընդգծվել է, որ հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտների և 21000 թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում:

Հայկական կողմը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱԼԻՖ-ի՝ Տավուշի և Սյունիքի մարզերի հայկական պատմամշակութային հուշարձանների նկարահանման և դրանց 3D ձևաչափով թվայնացման նպատակով կատարված աշխատանքները և այս ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում