Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային Գուգեն Մադոյանը մրցեց Ֆինլանդիան ներկայացնող Կարլ Բենջամին Էրիկսոնի հետ: Անցկացնելով տպավորիչ մենամարտ Մադոյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին և դուրս եկավ հաջորդ փուլ։
Ավելի վաղ հաղթանակ էր տարել նաև Օլիմպիական խաղերի բրոզնե մեդալակիր Հովհաննես Բաչկովը առավելության հասնելով անգլիացի Ժոզեֆ Թաերսի նկատմամբ: