Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Քոչարյանի պաշտպանները ձգում են պրոցեսը. կարծում են՝ իշխանափոխություն կլինի և դատը կավարտի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը

Տիկին Համբարձումյան,  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների հետազոտման փուլը, սակայն նրա փաստաբանների միջնորդությամբ նիստը դռնփակ է։ Ինչպե՞ս եք գնահատում։

Իմ կարծիքով՝ փակ դռները նրա համար են, որ ժողովուրդը տեղեկատվությունից կտրված լինի, չտեսնի՝ ինչ է կատարվել նրա պաշտոնավարման տարիներին։ Ես, իհարկե, բացասական եմ գնահատում փակ դատական նիստերը։ Ավելին, սա ոչ թե դատական նիստ է, այլ փաստաբանների շոու։ Ուզում են երկարաձգեն պրոցեսը, կարծում են՝ իշխանափոխություն կլինի և դատը կավարտի, Քոչարյանն էլ պատասխանատվության չի ենթարկվի, ինչպես նաև Արմեն Գևորգյանը։
Դատական իշխանության փոփոխություն պիտի լինի, դատական համակարգը մինչև լիարժեք չփոխվի, լուրջ փոփոխություններ չեն լինի։

Այսինքն՝ ապացույցների հետազոտման փուլում, կարծում եք, բաներ կան, որ պետք է թաքցնե՞լ հանրությունից։

Տեսեք, Ալումյանն անգամ միջնորդել է վերացնել կամ փոխել խափանման միջոցը։ Փակ նիստերի անցկացումը մեկ նպատակ ունի՝ որպեսզի ժողովուրդը անտեղյակ լինի այդ տարիներին կատարվածից։ Այս փուլում վկաներ են, որոնք անցում են «Մարտի 1»-ով, բայց ոչ կաշառքի գործով։ Եվ հավանաբար նրանց անունները չեն ուզում հնչեղ դարձնել, նրանք նախկին պաշտոնյաներ են։ Գրավոր ապացույցներից հետո կկանչեն ինձ։ Ինչ որ տեղի է ունեցել, ինչ գրել եմ ցուցմունքում, դա էլ պատմելու եմ, ոչ սուտ եմ գրել, ոչ էլ ավելացրել եմ մի բան, որը չի եղել։ Ես ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ տվել եմ առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն  ԱՄՆ դոլար կաշառք։ Եվ քանի որ մարտի մեկից առաջ էր այդ փոխանցումը կատարվել, ստիպեցին ներկայանալ։

Տիկին Համբարձումյան, ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող գործընթացները։

Այնտեղ բոլոր գործազուրկներն են հավաքվում, որոնք նպատակ ունեն իշխանությունը զավթեն։ Տեսեք այսօր նրանք ինչպես գռեհկորեն մտան ԱԳՆ շենք։ Ընդհանրապես, նրանց պետք է զրկել պատգամավորության մանդատից։

Տեսեք՝ ինչ են անում  ԱՄՆ-ի դաշնակցականները։ Այնտեղից մարդիկ են վարձում, տոմսեր գնում, որ գան հրապարակում կանգնեն։ Իրականում շատերը հենց Սփյուռքից եկածներն են հիմա Ֆրանսիայի հրապարակում, որոնք որևէ իրավունք չունեն՝ ոչ ընտրության իրավունք, ոչ քվեարկելու և այլն։ Ես հորդորում եմ Փաշինյանին, որ կրճատի Ղարաբաղին տրամադրող գումարների չափը, պետք է նրանք բնակարան և նպաստ չստանան։ Պետք է հորդորենք, որ վարչապետը հսկողություն սահմանի այն մարդկանց վրա, որոնք այսօր հրապարակում են և եկել են Արցախից: Ֆրանսիայի հրապարակում կան նաև Բեյրութից եկած դաշնակցականներ, որոնք եկել են կոնկրետ նպատակով։ Առհասարակ, ՀՅԴ-ին պետք է զրկել կուսակցական լիցենզիայից։ Այսպիսի կուսակցությունն ավելի շատ պառակտում է մտցնում, քանդում երկիրը։ Առաջին շարքում գնում են մարդիկ, որոնք հիմա չեն աշխատում, զրկվել են թալանից, գործազուրկ են։ Հիմա ժողովրդին հորդորում եմ, որ գումարը վերցնեն, բայց գնան տուն, չմնան Ֆրանսիայի հրապարակում։ Ես այդ մարդկանց համարում եմ հոգիները վաճառած։ Նախկիններն են հիմա Ֆրանսիայի հրապարակում, որոնք կտրվել են իրեն շռայլ կյանքից, ուզում են թալանել վերջին կաթիլները, ուզում են ապրել այնպես, ինչպես ապրել են 30 տարի։
Արցախի փրկիչնե՞րն են…դա ինչ փրկելու ծրագիր է, ոչ լեգիտիմ նախագահներ էին նախկինները, որոնք Արցախի անվան տակ թալանել են Արցախը։

Ով չգիտի, դա բոլորն էլ գիտեն։ Դրա համար էլ մարդիկ չեն միանում: Եթե այսօր ընտրություն լինի, եթե այլընտրանք իրական չլինի, նորից կանցնի Նիկոլ Փաշինյանը։ Անհարմար չեն զգո՞ւմ արդյոք, երբ տեսնում են, որ ժողովրդին չեն կարողանում հավաքել, անամոթաբար ապրիլի 23-ին ջահերով երթը վերածեցին հանրահավաքի, ինչը դատապարտեց ժողովուրդը։ Եվ կարծում էին, թե ժողովրդին իրենք են հավաքել, բայց մարդիկ գնացել են հարգանքի տուրք մատուցելու 1915-ի զոհերի հիշատակին, և ոչ թե Իշխան Սաղաթելյանին լսելու։

Նրանք իհարկե չեն կարող հաջողել։ Ի վերջո, 680.000 ձայն տրվել է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ այն երգիչները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում, չհամարձակվեն մեր վարչապետի մասին խոսել ժողովրդի անունից։ Երգիչները և մյուս հին հաղորդավարները լավ կլինի լռեն, իրենց կենսագրությունները չհանենք հանրայնացնենք։ Իսկ ԱՄՆ-ում են, որովհետև էստեղ զրկվել էին կերակրատաշտից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում